Մեծն Ֆրեդերիկ, անչափ գեղեցիկ ֆրիեսյան հովատակ ԱՄՆ-ից, հնարավոր է, որ աշխարհի ամենագեղեցիկ ձին:
Ֆրիզը ձիերի ցեղատեսակ է, որը բազմացվել է Ֆրիսլանդիայում՝ Նիդերլանդների հյուսիսային մարզում, Հոլանդիայի «սև ոսկի», և այն համարվում է ամենաէկզոտիկներից մեկը: Առաջին հիշատակումներն այս ցեղատեսակի մասին թվագրվում է դեռևս XIII հարյուրամյակին: Սա Վիլհելմ I արքայի սիրելի ցեղատեսակն է: 19-րդ դարում նա նույնիսկ կազմակերպել է «Սև մարգարիտների», ինչպես այլ կերպ կոչում են ֆրիզերին, ամենամյա մրցույթ:
Ֆրիեսյան ձիերի ցեղատեսակը կրկնակի անգամ գտնվել է վերացման շեմին, սակայն փրկվել է իռլանդական ձիաբուծների կողմից:
Զտարյուն ֆրիեսյան ձիերի հանդեպ պահանջները շատ մեծ են: Հովատակները պետք է լինեն խորը սև գույնի, ոչ մի բծավորում թույլատրելի չէ:
Այս հիասքանչ հովատակն ունի Facebook-յան էջ՝ 76000 բաժանորդներով և իր անունից բլոգ, որտեղ հրապարակվում են նրա լուսանկարները:
Ըստ ձիու տիրուհու խոսքերի, Ֆրեդերիկը շատ լավ հասկանում է, թե որքան գեղեցիկ է նա:
Ամենից շատ նա մրցույթներին սիրում է գտնվել ուշադրության կենտրոնում․ «Նա ակտիվանում է, երբ գտնվում է արենայում, կամ երբ նրան լուսանկարում են: Գիտե՞ք, դա նման է հանրաճանաչ մարդկանց վարքին՝ նրանք այլ կերպ են իրենց պահում տանը և մեկ այլ կերպ լուսանկարչական ապարատների լուսարձակների ներքո», – պատմում է Նազարիոն:
Այդ ամենի հետ մեկտեղ նա անչափ բարի է և շատ զգույշ և հոգատարությամբ է վերաբերվում երեխաներին:
Ձին այնքան հանրաճանաչ է, որ ստեղծվել է նրա լուսանկարներով առցանց պատկերասրահ: «Ֆրեդերիկ դու ամենագեղեցիկ ձին ես իմ տեսած բոլոր ձիերից: Միայն Աստված կարող էր ստեղծել այսպիսի վարպետություն: Հիանալի է․․․», – գրում են երկրպագուները:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։