fbpx

Գաղտնիքներ, որ պահում է իր մեջ Google-ի փնտրման տողը

Google-ի որոնողական համակարգը՝ ոչ միայն տող է, որտեղ ներմուծում ենք մեզ հետաքրքրող հարցը: Փնտրման տողում թաքցված են բազմաթիվ այսպես կոչված «զատիկի ձվեր», անակնկալներ Google-ի կողմից, որոնց մասին մենք նույնիսկ գլխի չենք ընկնում:

1. Որոնողական տողում ներմուծեք «solitaire» և խաղացեք այս դասական խաղը:

2. Որոնողական տողում ներմուծեք «tic tac toe», որպեսզի համակարգչի հետ խաղաք իքսեր և զրոներ հանրահայտ խաղը:

3. Խաղացեք հոլ, որոնողական տողում ներմուծելով «spin dreidel»:

4. Եթե դուք ներմուծեք «do a barrel roll»՝ ձեր էկրանը կպտտվի 360 աստիճան:

5. Ներմուծեք «askew» (ծուռ) և ձեր էկրանը կծռվի:

6. Ներմուծեք «Super Mario Bros» և սեղմեք հարցականով քառակուսու վրա և կտեսնեք թե ինչ կլինի:

7. Նույն բանը, բայց այս անգամ ներմուծեք՝ «Sonic The Hedgehog»:

8. Pacman-ի 30 ամյակի պատվին Google-ը ստեղծել է «զատիկի ձու», թույլ տալով ձեզ խաղալ խաղը՝ որոնողական տողում ներմուծելով «Pacman»:

9. Ռեկուրսիան՝ ինչ-որ օբյեկտի կամ պրոցեսի սահմանում, նկարագրություն, պատկեր է՝ այդ նույն օբյեկտի կամ պրոցեսի ներսում: Այսինքն իրավիճակ, երբ օբյեկտը ինքն իր մասն է կազմում: Որոնողական տողում ներմուծեք «recursion» բառը, որից հետո սեղմեք հուշման վրա և կտեսնեք թե ինչ կլինի:

10. Եթե որոնողական տողում ներմուծենք «zerg rush», ապա էկրանին կհայտնվի զրոների հոսք, որոնք կսկսեն քայքայել ձեր որոնողական հարցման արդյունքները:

Այժմ դուք գիտեք, թե ինչպես Google-ի միջոցով անց կացնել ազատ ժամանակը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գաղտնիքներ, որ պահում է իր մեջ Google-ի փնտրման տողը
Կենդանակերպի 3 նշան, որոնց համար 2017-ի սեպտեմբերը հաջողակ կլինի