fbpx

Նախկին կյանքերը ըստ Ձեր ծննդյան թվերի։ Իմացեք ո՞վ եք եղել

Ասում են, նախկին կյանքերը իրենց ազդեցությունն են թողնում ներկայիս կյանքի վրա։ Որպեսզի իմանաք, թե ո՞վ եք եղել ինչ-որ ժամանակ, շատ վաղուց՝ կարելի է դիմել նումերալոգիային։

Ձեզ ընդամենը հարկավոր է հաշվել Ձեր ծննդյան թիվը։ Դա բարդ չէ։

Ենթադրենք մարդը ծնվել է 12 ապրիլի 1969թ.։ Հարկավոր է բոլոր թվերը գումարել իրար՝ մինչև ստանաք միանիշ թիվ՝ 1+2+0+4+1+9+6+9=32=3+2=5։

Ծննդյան թիվը այսպիսով հավասար է 5-ի։

Այժմ դուք կարող եք հաշվել Ձեր թիվը և իմանալ Ձեր նախկին կյանքի մասին.

Թիվ 1

Ամենայն հավանականությամբ այս կյանքում Դուք ունեք վառ արտահայտված ստեղծագործական ձիրք։  Դա նշանակում է, որ անցած կյանքերում դուք զբաղվել եք արվեստով՝ ընդորում նույնիսկ բավական ղեկավար պաշտոններում։ Նաև կարող է զբաղված լինեք շինարարությամբ։

Թիվ 2

Ըստ ձեր ներկա տվյալների, հավանաբար, զբաղվել եք պետական ծառայությամբ։ Նաև կարող է մասնակցություն ունեցած լինեք բարեգործությունների։ Դուք սիրում եք Ձեզ վրա ուշադրություն գրավել, հետևաբար, Ձեր նախկին կյանքերից մեկում հաճախ եք եղել բեմի վրա որպես դերասան, միմ կամ պարող։

Թիվ 3

 Դուք զբաղվել եք դասավանդմամբ, նաև կարող է զբաղված լինեիք զինվորական ծառայությամբ։ Մի անտեսեք Ձեր կանխատեսումները և նշանները վերևից։ Մեծ է հավանականությունը, որ ժամանակին կախարդ եք եղել, կամ էկզոտերիկ կամ էլ բուժակ։ Այս կյանքում Ձեզ մոտ լավ է զարգացած ինտուիցիան։

Թիվ 4

Դուք եղել եք մեխանիկ, ով անշտապ վերանորոգում էր տեխնիկան, տարատեսակ սարքեր, հավաքում էր որևէ նոր բան։ Կամ էլ կապված եք եղել փողերի հետ՝ հաշվառու, հաշվապահ, կամ էկոնոմ։ Այդ պատճառով այժմ էլ Ձեզ համապատասխանում է այնպիսի աշխատանք, որը պահանջում է խոհեմություն և անշտապողականություն։

Թիվ 5

Անցած կյանքերում Ձեր կոչումը գտել եք որպես դատավոր, դատախազ կամ փաստաբան։ Նաև հնարավոր է զբաղված եք եղել թափառական կրկեսում։ Համաձայն ենք, որ մասնագիըտությունները ծայրաստիճան տարբեր են, բայց դուք նույնպես բավական արտասովոր մարդ եք։

Թիվ 6

Ամենայն հավանականությամբ դուք ծառայել եք եկեղեցում կամ եղել եք բժիշկ։ Մի խոսքով՝ մարդկանց համար եղել եք կարծես թե դարմանող կամ ճակատագրեր լուծող։ Եվ այժմ կարող եք զբաղվել նմանատիպ գործով։ Ձեր բնույթով սիրում եք օգնել բոլորին՝ հաճախ վնասելով Ձեզ։

Թիվ 7

Ձեր հետաքրքրասեր բնույթը հնարավոր է առաջ է եկել նախկին կյանքերից, երբ դուք ուսուցիչ էիք կամ ալքիմիկոս։ Նաև հնարավոր է որ եղած լինեք ոսկերիչ կամ խոհարար, որտեղ, համաձայնվեք, շատ կարևոր է փորձարկումների ձգտումը և պարտությանը դիմանալու ունակությունը։

Թիվ 8

Նախկին կյանքերից մեկում եղել եք դատավոր կամ անշարժ գույքով զբաղվող մասնագետ։ Նաև հնարավոր է Ձեր կարիերան դասավորված լինի քաղաքականության մեջ։ Ավելի հաճախ Ձեզ մոտ նկատվում է բավական լուրջ մասնագիտական աճ։

Թիվ 9

Դատելով թվից, նախկին կյանքում սերտորեն կապված եք եղել գեղեցկության և նորաձևության հետ։ Հնարավոր է հագուստներ էիք մոդելավորում, եղել եք դիմահարդար, լուսանկարիչ կամ նորաձևության քննադատ։

Իսկ ո՞վ եք եղել դուք նախկին կյանքում։ Պատմեք մեզ մեկնաբանություններում։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Նախկին կյանքերը ըստ Ձեր ծննդյան թվերի։ Իմացեք ո՞վ եք եղել
ԹԵՍՏ. Ճանաչու՞մ եք արդյոք հայ հանրահայտ դերասաններին