Հիշո՞ւմ եք «Հատուկ կարծիք» (Особое мнение) ֆիլմը, որտեղ Թոմ Կրուզի մարմնավորած կերպարը փորձում է փախնել ոստիկաններից, բայց ուր էլ որ գնում է՝ հատուկ ծառայությունները հեշտությամբ որոշում են նրա գտնվելու վայրը տվյալների բազայի օգնությամբ։ Ասենք, որ դա բոլորովին էլ ֆանտաստիկա չէ։ Ձեզ նույկերպ հետևում են։
Google-ը սմարթֆոնի գեոլոկացիոն համակարգի օգնությամբ հետևում է ամեն Ձեր քայլին։ Ամեն Ձեր քայլը քարտեզի վրա այն նշում է կարմիր կետիկներով։
Եթե դուք չեք հավատում, անցեք հետևյալ հղումով և մտեք այն հաշիվը (ըքաունթ), որը օգտագործում եք Ձեր սմարթֆոնում. https://maps.google.com/locationhistory/b/0 ։
Ընկերություններին դա հարկավոր է այն պատճառով, որպեսզի իմանան, թե ինչ խանութներ եք այցելել և արդյո՞ք էֆեկտիվ էր այն գովազդը, որը դուք տեսել եք ինտերնետում։ Ինչ կարգավորումներ էլ օգտագործեք՝ Google-ը, իշխանությունները և հատուկ ծառայությունները միևնույնն է ձեր մասին տեղեկատվություն են հավաքագրում։ Բայց դուք այնուամենայնիվ կարող եք մինիմիզացնել լրտեսումը։
Ինչպե՞ս անջատել լրտեսումը և ջնջել տեղափոխությունների պատմությունը
Որպեսզի ստուգեք, միացա՞ծ է ձեր հաշիվում տեղափոխությունների պատմությունը՝ բացեք maps.google.com/locationhistory էջը և սեղմեք «History settings» պատկերանշանի վրա։
Այստեղ դուք կարող եք միացնել կամ անջատել ձեր գտնվելու վայրի որոշումը։
Եթե դուք ցանկանում եք ջնջել ձեր տեղափոխությունների պատմությունը, դա կարելի է անել նույն տեղում՝ «Գտնվելու վայրի պատմություններում»։
- Որպեսզի ջնջեք օրվա տեղափոխությունների պատմությունը՝ ընտրեք «ջնջել պատմությունը օրվա համար», կամ ընտրեք օրերի միջակայքը և սեղմեք «Ջնջել տվյալները նշված ժամանակահատվածի համար»։
- Դուք նաև կարող եք ջնջել որոշակի վայրեր։ Դրա համար՝ քարտեզի վրա ընտրեք վայրերի ցանկը և սեղմեք «Ջնջել պատմությունից»։
- Ամբողջ պատմությունը ջնջելու համար՝ «Ջնջել ողջ պատմությունը»։
Թույլ մի տվեք կորպորացիաներին լրտեսության միջոցով մանիպուլյացիայի ենթարկեն ձեզ։ Պատմեք այս մասին ձեր մտերիմներին և ընկերներին։