fbpx

Google-ի նոր ձայնային որոնումը

Google Voice SearchGoogle-ը թողարկեց իր նոր ձայնային որոնման ծառայությունը՝ Voice Search: Այժմ հարցումը կատարելու համար պարտադիր չէ այն տպագրել հարցման տողում, այլ ընդամենը պետք է կարգավորել համակարգչի միկրոֆոնը և արտասանել հարցումը՝ սեղմելով հարցման տողի կողքը գտնվող միկրոֆոնի նշանի վրա:

Այս նոր ֆունկցիան հեշտացնում է որոնումը դժվար կամ երկար բառերով կազմված որոնում կատարելիս նաև խնայում է նրանց ժամանակը ովքեր այդքան էլ արագ չեն տպագրում համակարգչով:

Անձամբ եմ ստուգել, ծառայությունը հոյակապ աշխատում է անգլերեն և ռուսերեն տարբերակներով: Սակայն ցավոք առայժմ հայերեն տարբերակ չկա: Հույս ունենանք, որ այն կավելացվի ծառայության զարգացման հետ:

Նաև չմոռանամ նշել, որ դուք կարող եք ձայնային որոնման օգնությամբ նաև թարգմանել բառեր: Հարկավոր է ընդամենը ուզած բառից առաջ արտասանել [highlight style=’yellow’]Translate [/highlight] բառը:

[uppod video=”http://youtu.be/Q1c0w5QiryM” align=”center”]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google-ի նոր ձայնային որոնումը
Օճառե պղպջակների ֆանտաստիկ շոու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)