✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

«Կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը՝․․․»․ արդիական ԱՌԱԿ մեր կյանքի մասին

Ամենաերջանիկ մարդիկ նրանք չեն, ովքեր ունեն լավագույնը, այլ նրանք, ովքեր լավագույնն են քաղում իրենց ունեցածից:
Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Արդիական ԱՌԱԿ մեր կյանքի մասին, որը պետք է իմանան և որի շուրջ պետք է խորհեն բոլորը․․․

Հեղինակավոր համալսարանի մի խումբ շրջանավարտներ, որոնք հաջողակ, հիանալի կարիերա են արել, հյուրընկալել էին իրենց ծեր պրոֆեսորին։ Այցի ընթացքում զրույց գնաց աշխատանքի մասին: Շրջանավարտները դժգոհում էին բազմաթիվ դժվարություններից և կյանքի խնդիրներից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Իր հյուրերին սուրճ առաջարկելով՝ պրոֆեսորը գնաց խոհանոց և վերադարձավ սրճեփով և  սկուտեղով, որի վրա տեղադրված էին տարատեսակ բաժակներ՝ ճենապակյա, ապակյա, պլաստմասսե, բյուրեղապակյա։ Որոշները հասարակ էին, մյուսները՝ թանկարժեք:

Երբ շրջանավարտները վերցրեցին գավաթները, պրոֆեսորն ասաց.

– Ուշադրություն դարձրեք, որ բոլոր գեղեցիկ բաժակները վերցվեցին, իսկ պարզ ու էժանները մնացին։ Եվ թեև ձեզ համար նորմալ է միայն լավագույնը ցանկանալը ձեզ համար, բայց հենց այստեղից է ձեր խնդիրների և սթրեսի աղբյուրը։ Հասկացեք, որ միայն բաժակն ինքնին սուրճն ավելի լավը չի դարձնում: Շատ հաճախ այն պարզապես ավելի թանկ է, բայց երբեմն նույնիսկ թաքցնում է այն, ինչ մենք խմում ենք։ Իրականում, այն ամենը, ինչ ուզում էիք, միայն սուրճ էր, ոչ թե բաժակ: Բայց դուք գիտակցաբար ընտրեցիք լավագույն բաժակները, իսկ հետո նայեցիք, թե ով ինչ բաժակ ստացավ։

Կարդացեք նաև՝ Մի օր աղքատ մի մարդ հարցնում է Աստծուն․ «Ինչո՞ւ եմ ես այսքան չքավոր․․․». Իմաստուն ԱՌԱԿ, որը պետք է իմանան բոլորը

Հիմա խորհեք՝ կյանքը սուրճն է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը, պաշտոնը, հասարակությունը՝ բաժակները։ Դրանք պարզապես գործիքներ են կյանքը պահելու և պահպանելու համար: Մեր ունեցած բաժակի տեսակը չի որոշում կամ փոխում մեր կյանքի որակը: Երբեմն, կենտրոնանալով միայն բաժակի վրա, մոռանում ենք վայելել հենց սուրճի համը։

Ամենաերջանիկ մարդիկ նրանք չեն, ովքեր ունեն լավագույնը, այլ նրանք, ովքեր լավագույնն են քաղում իրենց ունեցածից:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
«Կյանքը սուրճ է, իսկ աշխատանքը, փողը, դիրքը՝․․․»․ արդիական ԱՌԱԿ մեր կյանքի մասին
Տիրապետո՞ւմ եք Դուք Ձեր ժամանակին. հոգեբանական թեստ
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց