fbpx

Google Drive ամպային ծառայությունը արդեն գործում է

Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր երկար սպասված Google Drive ծառայությունը: Ռուսական տարբերակով այն կոչվում է  “Диск Google”: Ինչպես և ենթադրվում էր ծառայությունը թույլ է տալիս ինտերնետում պահել ֆայլեր և մուտք ապահովել դեպի այդ ֆայլերը յուրաքանչյուր վայրից՝ տուն, աշխատավայր, ճանապարհին և այլն: Google-ի խոսքերով այս ծառայության օգնությամբ դուք կարող եք ամպի մեջ ներբեռնել և մշտական հասանելիություն ունենալ դեպի յուրաքանչյուր ֆայլ, այդ թվում՝ տեսանյութեր (վիդեո), լուսանկարներ, PDF և այլ տեքստային դոկումենտներ և այլն: Ընդհանուր թվով 30 տեսակի ֆայլ: 5 Գբ (գեգաբայթ) դիսկային ծավալը տրվում է անվճար: Այն կարելի է ընդլայնել մինչև 25 Գբ ամենամսյա վճարման դեպքում, որը կազմում է 2,49$, մինչև 100 Գբ 4,99$ ամեն ամիս և նույնիսկ 1 Տբ (տեռաբայթ)՝ ամեն ամիս վճարելով 49,99$: Եթե դուք որոշեք օգտվել վճարովի ծառայությունից, Ձեր Gmail էլ-փոստի ծավալը կմեծանա մինչև 25 Գբ:

Ինչպես ընդգծում է Google ընկերությունը Googl Drive-ը ավելին է, քան ֆայլադարանը: Դուք կարող եք կառավարել ֆայլի հասանելիությունը և կարող եք տվյալ ֆայլը խմբագրել ընկերների հետ համատեղ՝ օգտագործելով յուրաքանչյուր սարք (սմարթֆոն, պլանշետ, նոթբուք և այլն):

Բացի վեբ ինտերֆեյսից Google Drive-ը հասանելի է PC և Mac-երից, նաև Android հարթակով աշխատող յուրաքանչյուր սարքից: iPhone-ի և iPad-ի համար նախատեսված տարբերակը սպասվում է շուտով:

Որպեսզի կարողանաք օգտվել Google Drive-ից, դուք պետք է անցնեք հետևյալ հղումով https://drive.google.com/start և թողել Ձեր հայտը, որից հետո որոշ ժամանակ անց Google-ը Ձեր Gmail-ին կուղղարկի մուտքի հղումը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google Drive ամպային ծառայությունը արդեն գործում է
Անծանոթուհուն