fbpx

Google Chrome դիտարկիչում տեսակապ կհայտնվի

Անմիջապես նրանից հետո, երբ Microsoft (մայքրոսոֆթ) ընկերությունը 8.5 միլիարդ դոլլարով գնեց Skype-ը (Սքայփ), Google-ը իր դիտարկիչ Chrome-ում սկսեց տեղադրել WebRTC ձայնա և տեսաչաթի տեխնոլոգիան: WebRTC ապահովումը Chrome դիտարկիչներում առաջին հերթին ուղղված է Gmail էլեկտրոնային փոստի կոմունիկացիոն ֆունկցիաների բարելավմանը: Դեռևս, որպեսզի էլեկտրոնային փոստից հնարավոր լինի զանգահարել յուրաքանչյուր ստացիոնար կամ բջջային հեռախոսին, հարկավոր է, որպեսզի օգտվողը տեղադրի հատուկ փլագին տեսա և ձայնաչաթի համար:

Եթե Google-ին հաջողվի պայմանավորվել հեղինակայի դիտարկիչներ թողարկողների հետ որպեսզի նրանց դիտարկիչները նույնպես ունենան WebRTC ապահովում, ապա այս տեխնոլոգիան հնարավոր կլինի կիրառել յուրաքանչյուր վեբ կայքերում՝ գրում է CNET-ը: Ռեալ ժամանակում ցանցում հաղորդակցվելու ծրագրային ապահովումը մշակվել է Global IP Solutions (GIPS) ընկերության կողմից: 2010 թ նրան կուլ տվեց Google-ը:

WebRTC-ում օգտագործվում է երկու աուդիոկոդեկ մշակված GIPS-ի կողմից և VP8 (WebM) վիդեոֆորմատը: Ի տարբերություն լայն կիրառվող H.264-ի VP8-ը ունի բաց ծրագրային կոդ:

Ավելի վաղ Google-ը իր Chrome դիտարկիչում կիրառել էր նկարների սեղման սեփական ֆորմատի՝ WebP-ի ապահովում, որը ի տարբերություն հանրահայտ JPEG ֆորմատի ունի նկարների խորության ավելի մեծ աստիճան և ավելի փոքր ծավալ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google Chrome դիտարկիչում տեսակապ կհայտնվի
Տեսահոլովակի պրեմիերա․ Արմենչիկ և Լիլու․ «Մոտ արի»