fbpx

10 սարսափելի բան Ձեր ննջարանում, որոնց մասին չէիք ուզենա իմանալ

Ննջարանը՝ այն վայրն է, որտեղ անց ենք կացնում մեր կյանքի մեկ երրորդը՝ քնելով կամ հանգստանալով: Բայց շատ քչերն են կասկածում, թե ինչ սարսափելի բաներ կարելի է գտնել այդ սենյակում: Ամենայն հավանականությամբ այս հոդվածից հետո Ձեր մոտ ցանկություն կառաջանա մանրակրկիտ մաքրում կազմակերպել այնտեղ, որպեսզի, թեկուզ ժամանակավոր, բայց ազատվել այդ ամենից…

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDcvYzRjYTQyMzhhMGI5MjM4MjBkY2M1MDlhNmY3NTg0OWI4OC5qcGc=.prx.1678b3dc

Ահա 10 սարսափելի փաստ Ձեր ննջարանի մասին

1. Դուք քնում եք 1.5 միլիոն փոշու տզերի հետ

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDcvYzgxZTcyOGQ5ZDRjMmY2MzZmMDY3Zjg5Y2MxNDg2MmM4MS5qcGc=.prx.bfa4c93a

Դրանք անտեսանելի են առաց մանրադիտակ, բայց դրանք կան յուրաքանչյուր բնակարանում: Մասնագետները խորհուրդ են տալիս արթնանալուց անմիջապես չհավաքել անկողինը: Հանեք վերմակը և թողեք որպեսզի անկողինը օդափոխվի: Դա կարող է մի փոքր կրճատել անցանկալի այս հարևանների քանակը:

2. Խալու վրա 4000 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանում

Ուղղակի փորձեք այլևս չմտածել այս մասին, երբ հաջորդ անգամ ոտաբոբիկ կքայլեք խալու վրայով: Մանրէներից ազատվելու համար, մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ամեն շաբաթ փոշեկուլով մաքրել խալին:

3. Ձեր հեռախոսը ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը

Շատերը քնում են՝ հեռախոսը դնելով իրենց կողքը կամ բարձի տակ: Իրականում հեռախոսների վրա հսկայական քանակով մանրէներ կան: Դրանցից ազատվելու համար, մի քանի օրը մեկ գաջեթի մակերեսը մաքրեք հակամանրէային կամ սպիրտային անձեռոցիկներով:

4. Բարձի վրա հավաքվում են բազմաթիվ փոշու տզեր և մահացած մաշկի բջիջներ

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDcvZWNjYmM4N2U0YjVjZTJmZTI4MzA4ZmQ5ZjJhN2JhZjM2OS5qcGc=.prx.4c2888ab

Օրինակ, 400 գ. կշռող բարձը 3 տարուց կկշռի երկու անգամ ավել՝ նրա վրա այդ «բարիքի» հավաքվելու պատճառով: Ահա թե ինչու է պետք պարբերաբար լվանալ բարձը:

5. Անկողնում նույնպես բնակվում են տզեր

Ըստ հետազոտության տվյալների, 8 տարվա ներքնակը իր մեջ պարունակում է 4 կգ մահացած մաշկի բջիջներ, ինչը համարվում է տզերի և մանրէների բազմացման համար բավական բարենպաստ միջավայր:  Ներքնակը մաքրելու համար օգտագործեք փոշեկուլ՝ հատուկ խալու և պաստառների համար նախատեսված ծայրափողակներով: Աշխատեք հնարավորինս մանրակրկիտ մաքրել այն  բոլոր կողմերից:

6. Ձեր գիշերանոցը բազմաթիվ մանրէների բնակատեղի է

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ գիշերանոցը անընդմեջ հագնում են միջինում 10-15 գիշեր: Մեր մաշկը անընդհատ թարմացվում է, այդ պատճառով մահացած մաշկը հայտնվում է հագուստին, բարենպաստ միջավայր ստեղծելով մանրէների և միկրոօրգանիզմների (նաև ստաֆիլակոկի) համար: Գիշերանոցը լվացեք 3 օրը մեկ, որպեսզի բացառեք մանրէների բազմացումը:

7. Ամեն տարի, մարդու օրգանիզմից անկողին է լցվում 26 գալոն քրտինք

Բոլոր մարդիկ գիշերները քրտնում են՝ տարբեր աստիճանի: Ահա թե ինչու է անկողնում հաճախ բարձր խոնավություն նկատվում, ինչը նպաստում է մանրէների աճին և տհաճ հոտերի առաջացմանը: Պարբերաբար ներքնակը ցողեք հատուկ մանրէազերծող հեղուկներով (օրինակ Lysol)

8. Հին կոսմետիկայում պարունակվում է վտանգավոր քանակի մանրէներ

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDcvYTg3ZmY2NzlhMmYzZTcxZDkxODFhNjdiNzU0MjEyMmM2My5qcGc=.prx.e5243dbc

Լոնդոնյան համալսարանի գիտնականները թեստավորել են հին կոսմետիկայի մի քանի նմուշներ և 5 նմուշից 4-ում հայտնաբերել են վտանգավոր մանրէների հետքեր: Ահա թե ինչու է պետք դեն նետել հին կոսմետիկան, երբ ավարտվում է նրա օգտագործման ժամկետը:

9. Դռան բռնակներին վիրուսները կարող են ապրել մինչև 48 ժամ

Եթե Ձեր տանը ինչ-որ մեկը հիվանդացել է, դուք կարող եք վարակվել նույնիսկ 2 օր անց: Որպեսզի զերծ մնաք դրանից, մանրէազերծող միջոցներով մաքրեք դռան բռնակները և այլ մակերեսներ, որոնց հետ շփվել է հիվանդը:

10. Տնային կենդանիների հետ նույն անկողնում քունը կարող է տարբեր մակաբույծներով վարակվելու պատճառ դառնալ:

chncdhaHR0cHM6Ly9tYXJrZXRpdW0ucnUvd3AtY29udGVudC91cGxvYWRzLzIwMTYvMDcvZTRkYTNiN2ZiYmNlMjM0NWQ3NzcyYjA2NzRhMzE4ZDU1My5qcGc=.prx.fb2859cc

Ըստ փորձագիտական տվյալների, կենդանիների հետ սերտ կոնտակտը կարող է տարբեր մակաբույծներով և վարակներով վարակվելու պատճառ հանդիսանալ: Սահմաններ սահմանեք Ձեր փափլիկ կենդանու համար և մի թողեք նրան ձեր անկողին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
10 սարսափելի բան Ձեր ննջարանում, որոնց մասին չէիք ուզենա իմանալ
ԹԵՍՏԸ կպատմի այն մասին, թե ինչ է թույլ տալիս Ձեզ տեսնել Ձեր երրորդ աչքը