fbpx

Google-ի 9 ապրանքներ և ծառայություններ, որոնց մասին Դուք չգիտեիք

googleGoogle ընկերությունը առավել հայտնի է իր շատ հզոր որոնողական համակարգով և Android օպերացիոն համակարգով: Սակայն այս ինտերնետ հսկան աշխատում է նաև մեծ թվով նախագծերի վրա, որոնք շատ հեռու են որոնողական և օպերացիոն համակարգերից:

Google-ի ապրանքներն ու ծառայությունները ուղղված են օգտատերերին ինֆորմացնելու վրա և որպեսզի նրանց կյանքը դառնա առավել հարմարավետ և ապահով:

Ահա, ներքևում բերված է Google-ի հրաշալի, բայց քիչ հայտնի ծառայությունների ցուցակը.

1. Google Mars. նման է Google Earth-ին բացառությամբ նրա, որ ծրագիրը թույլ է տալիս Ձեզ ուսումնասիրել կարմիր մոլորակը. www.google.com/mars

2. Google Scholar. սա գիտական հոդվածների համար նախատեսված որոնողական համակարգ է: Այն բավական հզոր է և թույլ է տալիս որոնել գիտական հոդվածներ, թեզիսներ, գրքեր, անոտացիաներ և այլն պրոֆեսիոնալ աղբյուրներից. www.scholar.google.com

3. Google Art Project. այս կայքը թույլ է տալիս օգտատերերին վիրտուալ կերպով այցելել տարբեր թանգարաններ, գեղարվեստական ցուցահանդեսներ. www.googleartproject.com/ru

4. Build with Chrome. սա Google Australia և Lego-ի համատեղ նախագիծն է: Այն ցուցադրևում է թե ինչպես է Google Chrome վեբ դիտարկիչը կարողանում ցուցադրել եռաչափ պատկերներ: Նաև օգտատերերը նրա օգնությամբ կարող են կառուցել Lego-ով տարբեր կոնստրուկցիաներ. www.buildwithchrome.com/static/map

5. Google Think. այս կայքը նախատեսված է գովազդային մասնագետների և նմանատիպ մասնագիտությունների մարդկանց համար անմիջապես Google-ից մարքեթինգային մտքեր և ոգեշնչումներ ստանալու համար. www.google.com/think

6. Power Searching with Google. այս գործիքը օգնում է օգտատերերին զարգացնել որոնողական հմտությունները: Google-ի մասնագետները խորհուրդներ և հնարքներ են սովորեցնում առավել արդյունավետ որոնումը կազմակերպելու համար և օգնում են գտնել հենց այն, ինչ փնտրում եք. www.powersearchingwithgoogle.com

7. Google Sound Search. այս ծառայությունը ասում է ձեզ թե ինչ երաժշտություն է նվագում տվյալ պահին. http://googlesystem.blogspot.com/2012/06/google-sound-search.html

8. Google Moderator. սա բաց ֆորում է, տարբեր թեմաներ և հարցեր քննարկելու, նաև մտքերի փոխանակման համար: Moderator-ը օգնում է ձեզ հետադարձ կապ հաստատել յուրաքանչյուր հարցի համար. www.google.com/moderator/?hl=ru

9. Encrypted. սա նախատեսված է առավել ապահով որոնում կազմակերպելու համար: Կոդավորումը օգտագործում է նույն Secure Sockets Layer (SSL) պրոտոկոլը, որը օգտագործում են բանկերը իրենց առցանց գործարքների համար. encrypted.google.com


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Google-ի 9 ապրանքներ և ծառայություններ, որոնց մասին Դուք չգիտեիք
Անակնկալ Վալենտինի օրվա կապակցությամբ: Կկարողանա՞ք գտնել թաքցրած մատանին