fbpx

Իմ սյուրռեալիստ քույրիկի ևս մեկ գրվածք

Անցած անգամ երբ ներկայացրեցի փոքր քրոջս տողերից մեկը՝ կարծես թե շատերին այն դուր եկավ: Եվ ահա ուզում եմ ներկայացնել (նորից գողացել եմ :) ) նրա տողերից ևս մեկը: Ըստ իս բավական հանելուկային և միաժամանակ անչափ խորը մտքեր: Ես նույնիսկ կասեի, որ պուճուրս սյուրռեալիստական մտածելակերպ ունի :)

Կարդացեք ինքներդ.

Ջրափոսերում հսկա օվկիաններ, սլաքների տակ հասարակ ու պարզ բարդ ու կարևոր կյանքի վայրկյաններ, ծաղիկների մեջ բույրեր բյուրավոր, որ ինչ-որ մեկի շունչն ու արտաշունչն իրենց մեջ պահած՝ բուրում են բույրով պատրանք-գարունի: Հզոր թևերով արծիվ, ագռավներ, որ իրականում թույլ ու անպաշտպան արարածներ են՝ տեսքով խաբուսիկ..

Բառեր գեղեցիկ, հնչեղ, երգեցիկ, որ ոչինչ չարժեն հոգու խորքերում գրված ու դրոշմված մագաղաթների, գրքերի առաջ…

Ու բազում փորձեր, փորձեր ապրելու պարզ ու հասարակ, երբ իրականում մեջքդ է կքած բարդության բեռից….


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag