fbpx

Հետաքրքրաշարժ և գիտահանրամատչելի փաստեր: Դուք գիտե՞ք որ…

Ներկայացնում ենք հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի փաստերի հերթական չափաբաժինը։ Հարստացրեք ձեր գիտելիքների գանձարանը.

1. Վերջերս հայտնագործվել է, որ քսենոնի և թթվածնի խառնուրդը կարող է ծանր և երկարատև վիրահատությունների ժամանակ կիրառվել որպես ընդհանուր անզգայացնող միջոց: Ի դեպ՝ վիրահատությունից հետո հիվանդի գիտակցությունը շատ արագ վերականգնվում է քսենոնաթթվածնային դիմակը հեռացնելուց շուրջ 3 րոպե անց: Ուշագրավ է, որ անզգայացման այդ նոր եղանակը որևէ բացասական հետք չի թողնում հիվանդի առողջության վրա:

2. Գեղարվեստական ջրաներկը բարձրորակ ներկանյութի շատ նուրբ փոշի է՝ խառնված գումիարաբիկ և դեքստրին բուսական սոսինձների հետ: Վերջիններս ստանում են թթվի առկայությամբ օսլան տաքացնելիս:

3. Ջրածնի ատոմի զանգվածն այնքան անգամ է փոքր մարդու զանգվածից, որքան անգամ մարդու զանգվածը՝ երկրագնդի զանգվածից:

4. Կան հոտավետ նյութեր, որոնց հոտը պահպանվում է երկար տարիներ, օրինակ՝ Թավրիզում (Իրան) գտնվող «հոտավետ մզկիթը» կառուցելիս օգտագործել են մուշկ պարունակող լուծույթ, որի հոտը պահպանվել է առ այսօր՝ մզկիթի կառուցումից ավելի քան 600 տարի անց:

5. Մյուռոնը սրբազան հոտավետ յուղ է, որն օգտագործվում է քրիստոնեական եկեղեցական ծեսերում՝ մկրտության, օծման ժամանակ: Այն պատրաստում են՝ ձիթապտղի յուղին խառնելով բուսական ծագման ավելի քան քառասուն նյութեր՝ նարդոս, դարչին, խունկ, մշկընկույզ, ծառի խեժ, ծաղկահյութեր և այլն:

6. Ալմաստի բյուրեղի մշակված և հղկված տեսակը կոչվում է ադամանդ: Հունարեն ադամաս բառը թարգմանաբար նշանակում է անխորտակելի, արաբերենից ալմաս թարգմանաբար` անսասան, պարսկերենից` անդրդվելի: Այս բառերը հիանալի բնութագրում են ադամանդի հատկությունները: Քարերի մեջ այն համարվում է ամենաուժեղը` մարդու էներգիան դարձնելով առավել կենտրոնացված, կայուն և բոլոր խոչընդոտները չեզոքացնող:

Լույսը անցնելով դրա միջով, շնորհիվ բյուրեղի մեծ լուսաբեկության, տարրալուծվում է տարբեր գույների՝ կարմիրից մինչև մանուշակագույն:

7. Համերգների ժամանակ բեմի հատակին տարածվող «ամպի քուլաները», որոնք տպավորություն են ստեղծում, իբր երգիչը ա՛մպի մեջ է, ոչ այլ ինչ է, քան ածխաթթու գազ: Այն առաջանում է կուլիսներում տեղադրված «չոր սառույցի» կտորների վրա եռման ջուր լցնելիս:

8. Մարգարիտը փափկամարմինների (մոլյուսկների) խեցիներում արտադրվող պինդ, կլորավուն գոյացում է: Այն բնական քար է, որը բաղկացած է հիմնականում կալցիումի կարբոնատից:

9. «Բենգալյան կրակները»՝ այրվելիս վառ և կայծկլտացող, սպիտակ կամ գունավոր կրակ առաջացնող նյութերի խառնուրդի բաղադրությունը գտել են բենգալացի հին հրագործները, որտեղից էլ առաջացել է «բենգալյան կրակներ» անվանումը: Բենգալյան կրակները կամ բենգալյան մոմերը Հնդկաստանից (Բենգալիան եղել է Հնդկաստանի մի մասը) տարածվել է ամբողջ աշխարհում: Վաճառվող բենգալյան մոմերը պատրաստում են ոլորած լարից, որի վրա քսում են այրվող խառնուրդ, որի բոցը սովորաբար սպիտակ է:

10. Բյուզանդական կայսրությունը երկար տարիներ սարսափի մեջ էր պահում ծովից իր վրա հարձակվող թշնամիներին նրանով, որ նրանց նավատորմն այրում էր, այսպես կոչված, «հունական կրակով»: «Հունական կրակը» հենց սև վառոդն է, որը կազմված է 75% կալիումի նիտրատի, 10% ծծմբի և 15% ածխի խառնուրդից:

Հրապարակման ներկայացրեց՝ Ջուլիետտա Մանուկյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքրաշարժ և գիտահանրամատչելի փաստեր: Դուք գիտե՞ք որ…
Մաթեմատիկական ԹԵՍՏ․ Կկարողանա՞ք 8/8 հավաքել առանց հաշվիչի