fbpx

Գրում են ընթերցողները. Անահիտ Ղազախեցյան – Չմոռանաս ինձ

չմոռանասԻսկ եթե հանկարծ դու ինձ մոռանաս…
Ես այս աշխարհում շատ եմ վախենում հենց լոկ դրանից:
Վախենում եմ հանկարծ դու էլ մոռանաս քո անկեղծ սիրուն,
Մոռանաս պահեր ու քաղցր հուշեր:
Ես վախենում եմ…
Մի՞թե կարող ես մոռանալ դու ինձ:
Մի՞թե քո սրտում դեռ մի թաքուն տեղ չկա՜ անունս:
Ա՜խ, իմ կորած սեր, իմ անցյալ դարձած, կարոտ հիշեցնող ՝
Մի ծանր բեռ ես կարծես իմ հոգու ու սրտիս համար:
Երազանքներս վաղուց գլորվեցին խոր անունդն ի վար…
Կորած հույսերս վաղուց մարեցին ՝ կայծ չթողնելով…
Մի՞թե իմ վերջին այդ անուրջները պետք է մայր մտնեն ՝
Արևի մեռած, անձրևից թրջված շողերին գրկած….
Իսկ եթե հանկարծ դու հետ գաս ինձ մո՞տ,
Ես էլ չեմ կարող իմ երազները հերթով հետ բերել…
Դրանք կորել են :
Կարո՞ղ ես, սե՛ր իմ, վազիր հետևից…
Փունջ կապիր իմ այդ երազանքներից ու վարդերի տեղ ՝
Իմ տան դռան մոտ դիր ու հեռացիր…
Քեզ շա՜տ սիրելով տանջվել են կարծես:
Կարծես իմ հոգին մտել է ինչ-որ խո՜ր ծերության մեջ…
Է՜հ, սիրտս էլ կարծես թոշնել է աշնան ծաղիկների պես…
Չեմ կարողանում այլևս սիրել…
Քեզ նման ուժգին, քեզ նման անկեղծ…
Չմոռանաս ինձ…
Իմ երազներից այս երկու բառն են արթուն մնացել…
Ուրեմն հիշիր ՝ ինչպես այն մահվան դատապարտվածի վերջին ուզածն են լուռ իրագործում,
Այնպես էլ դո՛ւ, սեր ի՛մ, իմ ցանությունը աչքաթող չանես ՝
Չմոռանաս ինձ…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Գրում են ընթերցողները. Անահիտ Ղազախեցյան – Չմոռանաս ինձ
ԹԵՍՏ. որքա՞ն լավ գիտեք հայոց պատմությունը