fbpx

Գրում են ընթերցողները. Անահիտ Ղազախեցյան – Ես քեզ սպասում եմ

Հաճախ բոլորս մեր առօրյան դարձնում ենք սպասման մի հորձանուտ: Անընդհատ սպասել, սպասել ու սպասել: Այդպես էլ է լինում… շատ հաճախ չենք գիտակցում, որ մեր կյանքից հեռանում են ամենակարևոր մարդիկ ՝ մնալով ամենակարևորը մեր կյանքում: Լինում է նաև այդպես ՝ հեռանալով կյանքից ՝ չեն հեռանում հոգուց:

I'm waiting for youԵս քեզ սպասում եմ…
Գիտեմ ՝ դարձել ես ինձ համար օտար,
Դարձել ես գերի ուրիշ կրքերին,
Ուրիշ սերերին դարձել ես խոնարհ….
Գիտես ՝ դու արդեն ուրիշ ես անչա՜փ,
Ուրիշ ես, հեռու…
Կարծես կորած ես իմ երազների,
Իմ անուրջների, հույսերիս համար…
Դեռ սպասում եմ քեզ…
Ու գիտեմ, հաստատ…դու էլ ետ չես գա:
Սակայն ինչո՞ւ եմ քեզ այսպես տենչում,
Քեզ այսպես սպասում…
Քեզ ՝ իմ վաղեմի, քեզ ՝ ո՜վ իմ անցյալ…
Կարող եմ գժվել…և գուցե արդեն (է՜հ, ով իմանա)
Գժվել եմ գուցե…
Գժվել եմ անվերջ ես քեզ սպասելով ՝ առանց սիրելու ՝
Գուցե ատելով…
Գժվել՛ եմ գուցե, քեզ աներևույթ կողքիս պահելով:
Ինչպե՞ս չգժվել, երբ այդ աչքերը նայում են կարծես հանգած ու սառած,
Չեն ժպտում դեմքիդ, չեն տեսնում անգամ…
Ես քեզ ատելով, սակայն սպասո՜ւմ եմ:
Ա՜խ, Տեր իմ Աստված…այս ինչ սոսկալի, գուցե ծաղրելի ցավ է համակել ՝
Ուզում եմ ճչալ, կանչել քեզ ինձ մոտ…
Ես քեզ ուզում եմ և ո՜չ թե սիրո լոկ խոսքեր ասել,
Չէ՛, չէ՛…ուզում եմ քեզ իմ ցավերի, իմ ատելության սահմանը տանել…
Հետո դու գնա…
Քեզ ես սպասելուց շատ-շատ եմ հոգնել…
Ու թեև արդեն գիտեմ ՝ էլ չես գա…
Ես լոկ ուզում եմ քեզ իմ մեծ սիրո և առավել մեծ այդ ատելույթան խոսքերը ասել…
Ես քեզ ուզում եմ ուղղակի տեսնել և քո ականջին կամաց շշնջալ.
«Շատ եմ սպասել քեզ»:
Հետո շուռ կգամ ու կհեռանամ:
Գիտե՞ս….ես երբեք էլ հետ չեմ նայի:
Մնա անցյալում ՝ իմ անցյալ հերոս…
ԵՍ քեզ կսպասեմ…գուցե մի օր գաս…

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Անահիտ Ղազախեցյան – Ես քեզ սպասում եմ
Սիրային հորոսկոպ սեպտեմբեր ամսվա համար բոլոր Կենդանակերպի նշանների համար