GDrive «ամպային» ծառայությունը, որի օգնությամբ օգտատերերը հեռակա կարող են պահել իրենց տվյալները Google-ի սերվերներում կգործարկվի ապրիլի սկզբներին: Ինչպես հայտնում է GigaOM բլոգը հղում անելով Google ընկերությանը մոտ կանգնած իր անձնական աղբյուրներին՝ ինտերնետ հսկան իր սերվերների վրա անվճար կտրամադրի 1Գբ հեռակա կոշտ սկավառակ, իսկ ավելի մեծ ծավալների համար պետք կլինի վճարել:
Ծառայությունը, որը պայմանականորեն անվանում են GDrive՝ կստանա առանձին դոմեն: Նա հասանելի կլինի համապատասխան ծրագրի և վեբ ինտերֆեյսի միջոցով:
Հիշեցնեմ, որ ասեկոսեները այն մասին, որ Google-ը պատրաստվում է գործարկել իր «վիրտուալ ֆլեշկան» տարածվում էին դեռևս 2006թ., սակայն մինչ հիմա նրա մասին ոչ մի ստույգ տեղեկություն չկար: 2012թ. փետրվարին The Wall Street Journal թերթը հայտնեց, որ GDrive-ը համարյա թե պատրաստ է և շատ օգտատերերի համար այն կլինի անվճար:
vesti.ru