fbpx

Գրում են ընթերցողները. Նարինե Գալոյան – Տխրություն

6355Աշունը եկավ և իր հետ բերեց տխրություն մի նոր,
Ու մի նոր թախիծ
Աշունը եկավ ու հոգիս մրսեց,
Իսկ արցունքներս, սառն անձրև դարձած,
Սկսեցին բախել պատուհանս բաց:
Եվ անհագ մի ցավ, քամուն պինդ գրկած, կախվեց ամենուր
Բոլոր ճյուղերից ու տերևներից
Ինչպես գորշ ամպն է կախվում երկնքից:
Աշունը եկավ և իր հետ բերեց վշտի մի մեծ ծով
Լավ իմանալով, որ ես տխրության այդ անծայր ծովում
Վաղուց է արդեն, ինչ լողալ գիտեմ:
Քեզ (ճակատագրին) ինչպե՞ ս ասեմ, որ այդ ցուրտ ծովում,
Որ իմ սեփական վշտից եմ սարքել՝
Նորից լողալու ցանկություն չունեմ:
Իսկ եթե խեղդվեմ, եթե դուրս չգամ այդ անծայր ծովից,
Իսկ եթե հանկարծ ծովը կուլ տա ինձ
Որսին կարոտած գազանի նման:
Չէ՜, ես ուզում եմ ա՜ րև, ջերմությո՜ւ ն,
Ուզում եմ հոգիս նորից տաքանա ու նորից ժպտա:
Բայց ես ի՞ նչ անեմ, որ դու չես լսում,
Որ այդ ցուրտ ծովում նորից հայտնվել բնավ չեմ ուզում:
Աշունը եկավ և իր հետ բերեց տխրություն մի նոր,
Ու մի նոր թախիծ,
Եվ տխրությունը ուրվական դարձած
Թափառեց բոլոր կողմերը անպատճառ
Անտառի՜ց անտա՜ռ,փողոցի՜ց փողո՜ց,
Մայթերի՜ց մա՜յթ ու պարուրեց ինձ:

[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գրում են ընթերցողները. Նարինե Գալոյան – Տխրություն
Ոչ սովորական հորոսկոպ. Ո՞ր կերակրատեսակներն են սիրում Կենդանակերպի տարբեր նշանները