Արվեստի պատմությունը երբեք այսքան պարզ և զվարճալի չի եղել և հիմա Դուք դրանում կհամոզվեք:
Reddit-ի DontTacoBoutIt անունով օգտատերը տեղադրել է մի շարք հանրաճանաչ նկարներ և տվել դրանց կարճ, բայց միևնույն ժամանակ զվարճալի և տիպիկ նկարագրություն:
Չնայած, շատ արվեստասերներ կարող են այսպիսի մոտեցումը համարել չափազանց կոպիտ, և նույնիսկ գռեհիկ, այս նկարագրությունները այնուամենայնիվ ընդգծում են այս կամ այն նկարչի ձեռագիրը:
Եվ այսպես, այս «մեթոդաբանությունը» կօգնի յուրաքանչյուրին դառնալ գեղանկարչության գիտակ ընդամենը 5 րոպեյում:
Եթե նկարներում պատկերված մարդիկ ունեն հսկայական հետույնքներ, ապա դա անկասկած Ռուբենսն է


Եթե տղամարդիկ նման են գանգրահեր կանանց, կովի աչքերով, ապա դա Կարավաջոն է

Եթե նկատել եք մարմնի ոչսիմետրիկություն, իսկ որոշ դեպքերում դրա իսպառ բացակայություն, ապա վստահ եղեք՝ դա Պիկասոն է


Եթե Ձեր առջև տեսնում եք այն, ինչ կտեսնեիք թմրանյութի ազդեցության տակ, ապա դա Դալին է


Եթե նկարներն ունեն մուգ ֆոն և բոլորը պատկերված են տանջված դեմքերով, ապա դա Տիցիանն է


Եթե դուք տեսնում եք հսկայական թվով մարդկանց, բայց դա Ձեզ նորմալ է թվում, ուրեմն դա Բրեյգելի նկարն է

Եթե բոլորը, և այդ թվում կանայք նման են Պուտինին, ապա դա Յան վան Էյկի գործն է


Եթե նկարում նորից տեսնում եք հսկայական թվով մարդկանց, բայց ձեզ կկաշկանդի նրանց հետ կատարվող խելագարությունը, ապա դա Բոսխն է

Եթե Դուք տեսնում եք մարդկանց, որոնք խավար լույսի ներքո կանգնած թափառականի տեսք ունեն՝ ապա դա Ռեմբրանտն է

Եթե նկարում պատկերված են մի քանի գիրուկ ամուրներ (կամ նրանք շատ լավ այնտեղ կտեղավորվեին)՝ ապա դա Բուշեն է


Եթե բոլորը գեղեցիկ են, մերկ և լավ կազմվածքով՝ ապա Ձեր առջև Միքելանջելոն է


Եթե Դուք տեսնում եք Բալերինաների՝ դա Դեգան է

Եթե ամենը կոնտրաստային է և կտրուկ, երկնագույնի երանգներով և ամեն մեկը ունի տանջված միրուքավոր դեմք՝ դա Էլ Գրեկոն է

Եթե նկարում յուրաքանչյուր պատկերվածը միաունք կին է՝ կարող եք չկասկածել, դա Ֆրիդա Կալոն է

Բազմերանգ գույն, բայց ոչ մի մարդ՝ Կլոդ Մոնե

Նորից բազմերանգ գույներ, բայց արդեն բազմաթիվ երջանիկ մարդկանցով՝ Ռենուար

Բազմերանգ գույներ և դժբախտ մարդիկ՝ Մանե

Եթե Դուք տեսնում եք «Մատանիների տիրակալը» ֆիլմից պեյզաժներ, նաև Տիրամորը գանգուր մազերով՝ վստահ եղեք դա Դա Վինչին է


Excel-ի թերթ, գունավոր քառակուսիներով՝ Մոնդրիան
