Ներկայացնում ենք մի քանի իմաստուն բաներ, որ պետք է իմանա և անի յուրաքանչյուր տղամարդ:
- Փորձիր ծանոթանալ աղջիկների հետ, որոնց համարում ես ավելի բարձր քո մակարդակից: Դու կզարմանաս:
- Երբեք մի զբաղվիր սեքսով մեկի հետ, ով դա չի ուզում նույնքան ուժգին, որքան դու:
- Երբեք մի հարվածիր մարդուն, քանի դեռ նա քեզ համար վտանգ չի ներկայացնում:
- Յուրաքանչյուր գլխարկ պետք է ունենա պրակտիկ նշանակություն:
- Երբեք մի հրավիրիր նրան կինոթատրոն՝ առաջին հանդիպման ժամանակ:
- Սովորիր ճիշտ սափրվել:
- Ոչինչ այդքան լավ չի նայվում, որքան լավ նստած կոստյումը:
- Սկզբից սափրիր մազերի աճման ուղղությամբ, իսկ հետո, եթե պետք է՝ հակառակ:
- Միշտ նայիր այն մարդու աչքերի մեջ, ում հետ խոսում ես:
- Մարզանքները քեզ երջանիկ կդարձնեն՝ վազիր, ձգվիր, խաղա սպորտային խաղեր:
- Ջենտլմենը նախ լվանում է ատամները, նոր կապում փողկապը:
- Միշտ մի կողմ դիր աշխատավարձիցդ մի փոքրիկ մաս:
- Զանգահարիր ծնողներիդ թեկուզ շաբաթը մեկ:
- Երբեք մի կրիր ձգվող ռետինակապով փողկապ:
- Սեղմիր ձեռքը ամուր և վստահ, բայց տես չափը չանցնես:
- Գովիր նրա կոշիկները:
- Երբեք կիսատ մի թող գարեջրի գավաթը:
- Եթե դու վստահ չես քեզ վրա՝ ձևացրու վստահ: Ժամանակի հետ այն կգա:
- Մարդու չափսերի մասին կարելի է դատել ըստ նրան հուզող բաների:
- Միշտ ուշադրություն դարձրու քո ժեստերին:
- Նշան բռնել մարդու վրա պետք է միայն այն դեպքերում, երբ պատրաստվում ես կրակել:
- Միշտ կանգնիր, երբ սեղմում ես ինչ-որ մեկի ձեռքը:
- Պարտքով գումար տուր այնքան, որքանից կարող ես հավերժ հրաժարվել:
- Լսիր ավելի շատ, քան խոսում ես: Մարդկանց դուր է գալիս, երբ իրենց լսում են:
- Ունեցիր աշխատանքային հագուստի մի քանի կոմպլեկտ:
- Գնիր միայն որակյալ գործիքներ:
- Տղամարդը պետք է կարողանա պաշտպանել ոչ միայն իրեն, այլ նաև ուրիշներին:
- Երբ քայլում ես՝ նայիր դիմացդ, այլ ոչ թե ոտքերիդ տակ:
- Մի վախեցիր կայացնել որոշումներ, որոնք խոստանում են հետաքրքիր պատմություն:
- Գտիր այն, ինչ քեզ ամենաշատ հաճույքն է պատճառում և փորձիր մտածել թե ինչպես դրանով փող աշխատել:
- Թույլ մի տուր փոքրիկ «գլխին» որոշումներ կայացնել մեծ գլխի փոխարեն:
- Բոլոր մարդկանց վերաբերվիր հարգալից՝ անկախ նրանց սոցիալական դիրքի:
- Լավագույնը, ինչ կարող ես սովորել՝ պատասխանատվությունն է: Վատ բաներ երբեմն պատահում են, քո խնդիրն է՝ դրանք հաղթահարել:
- Առաջինն, ով կբարկանա՝ կպարտվի:
- Երբեք մի բողոքիր: Դա չի հեշտացնի քո խնդիրը և չի արագացնի դրա հաջողությունը:
- Միշտ փորձիր նոր բան սովորել:
- Դուրս արի այն տեսքով, ինչ տեսքով պատրաստ ես հանդիպել քո ողջ կյանքի ամենամեծ սիրուն:
- Երբեք մի փոխիր քեզ ինչ-որ մեկին երջանկացնելու համար: Բացառությամբ, երբ ինչ-որ մեկը՝ դու ես:
- Եթե դու ամենախելացին ես սենյակում՝ դու ճիշտ սենյակում չես:
- Հաջողությունը սիրում է պատրաստվածներին:
- Կանայք ինքնավստահ տղամարդկանց համարում են չափազանց սեքսուալ:
- Կյանքում զբաղվիր այն բանով, ինչը ճիշտ ես համարում, բայց միշտ փորձիր դառնալ լավագույնը այդ գործում:
- Ոչ ոք մահվան մահճին չի փոշմանել, որ քիչ է աշխատել: Վայելիր կյանքը: