fbpx

Ինչպե՞ս է բաժակի գույնը ազդում տաք շոկոլադի համի վրա

Տաք շոկոլադԵթե հիշում եք, ես «10 զարմանահրաշ փաստ գույների մասին» հոդվածում նշել էի որ բաժակի գույնը ազդում է տաք շոկոլադի համային որակների վրա: Իսկ հիմա մի փոքր մանրամասն:

Տաք շոկոլադի համը կարող է լինել ավելի հագեցած, եթե այն ըմպեն նարնջագույն կամ կրեմագույն բաժակներով: Այսպիսի եզրահանգման են եկել Վալենսիայի պոլիտեխնիկ ինստիտուտի և Օքսվորդի համալսարանի գիտնականները նոր հետազոտությունների արդյունքներից, որը անց է կացվել Բետինա Պիկերաս-Ֆիզմանի ղեկավարությամբ:

Վաղուց հայտնի է, որ համային ընկալման վրա բազմաթիվ ֆակտորներ են ազդում, որոնք ոչ մի կերպ կապված չեն ուտելիքի բաղադրության հետ: Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ ամանի գույնը, գինու շշի վրայի գնապիտակը և նաև առաջարկվող ճաշատեսակի բառերով նկարագրությունը կարող են ազդել նրանցից ստացած հաճույքի վրա:

Պարզելու համար, թե ինչպե՞ս է բաժակի գույնը ազդում տաք շոկոլադի համի վրա, Պիկերաս-Ֆիզմանն ու իր գործընկերները խնդրել են 57 մասնակցի գնահատել նույն ըմպելիքի համը մատուցված տարբեր գույնի բաժակներում՝ սպիտակ, կրեմագույն, նարնջագուն և կարմիր (ներսից բոլոր բաժակները սպիտակ էին):

Մասնակիցները ամենահամեղը ճանաչեցին նարնջագույն և կրեմագույն բաժակների ըմպելիքները, սակայն տարբերություն ըմպելիքների քացրության և հոտի միջև այդպես էլ չզգացին:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Sensory Studies ամսագրում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս է բաժակի գույնը ազդում տաք շոկոլադի համի վրա
Ինչպիսի տեսք ուներ մարդը 5000 տարի առաջ