Օգոստոսի 14-ին, Նյու Յորքի Թայմ Սքվերում, փողոց էին դուրս եկել մի քանի հարյուր զույգ, որպեսզի կրկնեն Ալֆրեդ Էյզենշտադթի հանրահայտ լուսանկարի կոմպոզիցիան։
1945թ. օգոստոսի 14-ին Life ամսագրի լուսանկարիչը հավերժացրեց այն պահը, երբ նավաստի Գլեն Մաքդաֆը, իմանալով Ճապոնիայի կապիտուլյացիայի և երկրորդ համաշխարհային պատերազմի փաստացի ավարտի մասին՝ համբուրում էր բուժքույր Էդիթ Շեյնին, ում ի դեպ առաջին անգամ էր տեսնում։ Այս լուսանկարը ժամանակի հետ դարձավ 20-րդ դարի ամենաճանաչվածը։
Էյզենշտադթի լուսանկարը կրկնող համբույրի ֆլեշմոբը անց է կացվում Թայմ Սքվերում՝ ամեն տարի։