Ո՞վ էր առաջինը: Տարբեր աղբյուրներ տալիս են տարբեր անուններ թե որ սոց. ցանցն է եղել առաջինը: Սակայն սոց. ցանցերի ժամանակագրությունը տալիս է միանշանակ պատասխան: Առաջին սոցիալական ցանցը ինտերնետում հայտնվել է 1995 թ-ին:
Classmates.com սոցիալական ցանցի վեբ կայքը այցելուների համար 1995թ-ին բացեց Ռենդի Կոնրադը՝ Classmates Online, Inc. ընկերության նախագահը: Վեբ կայքը օգնում էր գրանցված օգտվողներին գտնել և կապ հաստատել ընկերների և բարեկամների հետ: Նպատակն էր շփում հաստատել մտերիմների հետ որտեղ պատահի` դա կլինի դպրոց, աշխատանքի վայր, թե մանկապարտեզ:
Այժմ այդ սոց.ցանցում գրանցված է ավելի քան 40 միլիոն ակտիվ օգտվողներ հիմնականում ԱՄՆ-ից և Կանադայից: