Firefox դիտարկիչը թարմացվել է մինչև 9-րդ տարբերակ: Ինչպես հայտնում են Mozilla Foundation բլոգում՝ նոր «կրակյա աղվեսում» կատարվել են հազարից ավել սխալների ուղղումներ և թարմացումներ: 9-րդ տարբերակի ամենագլխավոր նորարարություններից մեկն է դարձել ավելի մեծ թողունակությամբ օժտված JavaScript-վերամշակող ծրագիրը, որի շնորհիվ վեբ-լրացումները այժմ բեռնվում են 30% արագ, քան նախկին տարբերակներում:
Հաջորդ ոչ պակաս կարևոր նորարարությունը դա XHR-հարցումների կիսումն է մասերի (ֆրագմենտների): Դա թույլ է տալիս AJAX տեխնոլոգիա կիրառող կայքերի (օրինակ Gmail էլեկտրոնային փոստը, կամ Facebook սոցիալական ցանցը) ավելի արագ բեռնում: Բացի դրանից, այժմ JavaScript-ի օգնությամբ հնարավոր է ակտիվացնել Do Not Track ֆունկցիան, որը արգելում է կայքերին cooki-ների միջոցով հետևել օգտագործողների գործողությունները:
Այս ամենից բացի մտցվել են ևս բազմաթիվ փոփոխություններ կապված HTML5-ի և այլնի հետ:
Եվ այսպես, թարմացնում ենք մեր Firefox դիտարկիչը →ԱՅՍՏԵՂԻՑ: