fbpx

Ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մարդու ֆինանսական բարեկեցության վրա․ ֆինանսական հորոսկոպ

Արդյո՞ք աստղագուշակի վրա հիմնվելով՝ կարելի է որոշել մարդու ֆինանսական հաջողության մակարդակը։ Աստղաբանները համոզված են, որ այո։

Եկեք պարզենք, թե ինչ են հուշում աստղերը․ որոնք են կենդանակերպի ամենահաջողակ նշանները ֆինանսական առումով և որոնք՝ անհաջողակները։

12-րդ տեղ — Աղեղնավոր

Ամենահարուստ նշանների վարկանիշային աղյուսակի վերջին տեղում Աղեղնավորն է։ Ի դեպ, նա քիչ փող չունի, բայց դրանք մշտապես չեն հերիքում Աղեղնավորին։ Դժբախտ աղեղնավորը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենից ավելի հարուստ ու հաջողակ մարդիկ էլ կան։ Կենդանակերպի այս նշանին դժվար է զբաղվել առօրյա աշխատանքով։ Նրանք կարող են ֆինանսական հաջողության հասնել միայն այն դեպքում, երբ իրենց մասնագիտությունը աճի և զարգացման հնարավորություն ունեի։

11-րդ տեղ — Ջրհոս

Ջրհոսը գումար չունի, քանի որ պարզապես չի փորձում աշխատել։ Կոպեկի հետևից ընկնելը հպարտ Ջրհոսի համար չէ։ Ավելի լավ է գտնել ֆինանսապես հաջողակ երկրորդ կես և հանգիստ ապրել։ Ջրհոսը հույսը դնում է ճակատագրի վրա, իսկ ճակատագիրը նրանից ոչ մի անգամ երես չի թեքել։ Այս նշանի տակ ծնված անձանց շատ դժվար է շրջանակների մեջ ապրել, նրանք ենթարկվում են միայն սեփական օրենքներին։ Սակայն Ջրհոսներին ոչինչ չի խանգարում մեծ գումարներ վաստակել. պետք է միայն մի քանի ոչ ստանդարտ ու օրիգինալ գաղափարներ իրականացնել։

10-րդ տեղ — Ձկներ

Ձկները զբաղեցնում են 10-րդ հորիզոնականը, քանի որ պարզապես չեն կարողանում փող վաստակել։ Թեկուզ սպանեք, չեն կարող և վերջ։ Երբ տիեզերքը նրան հնարավորություն է տալիս, նա կամ չի նկատում այն, կամ պարզապես ծախսում է վաստակածը։ Թանկ և հաճախ՝ ոչ այնքան տեղին իրերը Ձկների համար երբեմն հացից կարևոր են։ Ինչո՞ւ։ Միայն իրենց է հայտնի։

9-րդ տեղ — Կշեռք

Կշեռքներն ամբողջ հոգով հավատում են, որ արժեքավոր թղթերի մեջ բացարձակապես իմաստ չկա, իսկ կյանքը գումար վաստակելու վրա ծախսելը՝ նվաստացուցիչ զբաղմունք է։ Այս նշանի ներկայացուցիչները պաշտում են շքեղ կյանքը, բայց այդ փաստը բոլորից թաքցնում են։ Նրանք հաճախ գնում են դեպի ստեղծագործական մասնագիտություններ, չնայած՝ բոլորին վստահեցնում են, որ իսկական նկարիչը պետք է քաղցած լինի։

8-րդ տեղ — Երկվորյակ

Երկվորյակը գումար վաստակելու իսկական վարպետ է։ Բայց ինչո՞ւ են նրանք 8-րդ տեղում։ Դե որովհետև Երկվորյակները բացարձակապես չեն կարողանում ծախսել վաստակած գումարը։ Երբ Երկվորյակի գրպանում կարգին գումար է հայտնվում, նրանք տեղում վատնում են այն աջ ու ձախ։ Դե, գուցե վաղը ճգնաժամ լինի, այլմոլորակայինները հարձակվեն կամ հեղափոխություն լինի… Ի՞նչ իմաստ ունի կուտակել գումարը, եթե վաղը կարող է պարզապես չգալ։

7-րդ տեղ — Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ամեն տեղ աղքատ երևալ։ Իսկ գումար, ի դեպ, նրանք ունեն։ Վաստակածը բավական է հարմարավետ կյանքի համար, բայց ոչ ավելին։ Ու ինչքան էլ Ցուլը ջանք գործադրի, դաժան աշխարհը նրան թույլ չի տալիս հարստանալ։ Ցուլն ամենից շատ գնահատում է կայունությունը. աշխատանքի մեջ նրան պետք են ամուր երաշխիքներ՝ օրական վճարում, լավ ապահովագրում և ֆիքսված արձակուրդ։ Ահա այն ամենը, ինչ պետք է երջանկության համար։

6-րդ տեղ — Առյուծ

Առյուծն իսկական արքա է Կենդանակերպի նշանների մեջ։ Իսկ արքային, ինչպես հայտնի է, աղքատ լինելը չի սազում։ Միևնույն ժամանակ՝ հպարտ Առյուծին փողերը պետք են աչքերին թոզ փչելու համար։ Արտաքինից հաջողակ ու հարուստ Առյուծենրը տանը սնվում են էժանագին լապշայով, իսկ նրանց բնակարանը վխտում է խավարասերներով։ Մի խոսքով, Առյուծի համար ավելի կարևոր է երևալը, քան լինելը։ Իսկ դա նրանց օգտին է աշխատում. նրանք աշխատում են իրենց առաջին միլիոնը, ապա ևս մեկը, ու էլի…

5-րդ տեղ — Խեցգետին

Խեցգետնի համար փողը կենսական կարևորություն ունի։ Ասել, որ դա բացասական գիծ է, չի կարելի, քանի որ Խեցգետինն ամեն ինչ տան համար է անում։ Նա հակված է կուտակելու և միշտ մտահոգված է վաղվա օրով։ Խեցգետինը պետք է համոծված լինի, որ աշխատանքը, որի համար օր ու գիշեր ջանք է գործադրում պետք է մեծ ֆինանսական արդյունք տա։

4-րդ տեղ — Խոյ

Խոյի բուռն խառնվածքը աճի շարժիչ է։ Նրանք փոքր տարիքից պաշտում են ռիսկի գնալը և համարձակ շարժվում են դեպի ամեն հնարավոր ֆինանսական արկած։ Բնությունից տրված խիզախությունը և իմպուլսիվությունը օգնում են Խոյին հավաքել բավականին գումար, բայց դրանք երկար չեն դիմանում։ Ֆինանսական բարեկեցությունը Խոյի հավատարիմ ընկերն է մինչև նրա վերջին օրերը։

3-րդ տեղ — Այծեղջյուր

Այծեղջյուրը մանկուց սովորում է փող հավաքելու արվեստը. շատ է վաստակում և քիչ ծախսում։ Այս հաջողակ նշանի համար փողն ընդամենը ավելի շատ վաստակելու միջոց է։ Ինչի՞ համար ծախսել անիմաստ բաների վրա, եթե կարելի է, օրինակ, ինքնազարգացման վրա ծախսե;։ Գիտելիք! Ահա թե ինչն է Այծեղջյուրին օգնում ավելի շատ վաստակել։ Աշխատասիրությունը ի ծնե նրա պաթոլոգիան է, դեֆեկտը, որն օգնում է հեշտությամբ հասնել դրված նպատակներին։

2-րդ տեղ — Կարիճ

Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է Կարիճը։ Փողերը պարզապես պաշտում են նրան, ինքն էլ՝ փողին։ Հանուն ֆինանսական բարեկեցության՝ Կարիճը պատրաստ է բառացիորեն ամեն ինչի։ Տիպիկ Կարիճն իսկական բիզնեսմեն է։ Միևնույն ժամանակ, եթե Կենդանակերպի այս նշանը չի ինքնահաստատվել մինչև 40 տարեկանը, ապա հարստանալու բոլոր փորձերն ապարդյուն կլինեն։ Եթե Կարիճն ամեն դեպքում հաջողության է հասել, ապա նրա գալիք տասը սերունդներն ապահով ու երջանիկ կապրեն։

1-ին տեղ — Կույս

Ահա նրանք՝ աշխարհի ուժեղները։ Կույսերի ֆինանսական բարեկեցությունը նրանց աշխատասիրության և ասկետիզմի արդյունքն է։ Կույսը այն միլիարդատերն է, ով չի ամաչի 10 դոլարանոց տաբատ հագնել։ Տաբատը տաբատ է, բայց կարևորը՝ դու կկարողանաս դրանով շրջել Լոնդոնում ու Նյու Յորքում, կամ էլ մաշել այն ամենաթանկանոց մեքենայի նստատեղի վրա:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2 из 5 )
MediaMag
Ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մարդու ֆինանսական բարեկեցության վրա․ ֆինանսական հորոսկոպ
ԹԵՍՏ «Գիտելիքի ստուգում». փորձեք հավաքել 10-ից թեկուզ 7 միավոր