fbpx

4 ոչ սովորական թեստ աչքերի համար

Աչքերը՝ իր կառուցվածով յուրահատուկ և դեռևս ոչ մինչև վերջ ուսումնասիրված, մարդու օրգան է։ Բայց արդեն այսօր գիտնականները բացահայտել են աչքերի գաղտնիքներից շատ շատերը, իսկ բժիշկները կարողանում են աչքերի անհավանական դժվարության վիրահատություններ անել։

Աչքերի հետաքրքրաշարժ «գաղտնիքները» շատ են։ Նշենք դրանցից մի քանիսը.

  • Երբ մենք նայում ենք սիրելի մարդուն, մեր աչքերի բիբերը մեծանում են 45%-ով։
  • Մեր աչքերը ունակ են տարբերակել մոխրագույնի ավելի քան 500 երանգ։
  • Ամեն աչք պարունակում է 107 միլիոն լույսի հանդեպ զգայուն բջիջ։
  • Մենք չենք կարող փռշտալ բաց աչքերով։
  • Շնաձկան աչքի եղջերաթաղանթը իր կառուցվածքով շատ նման է մարդու աչքի եղջերաթաղանթին։ Այդ պատճառով բժիշկները վիրահատությունների ժամանակ, այն կիրառում են որպես փոխարինիչ։

Իսկ այժմ, առաջարկում ենք Ձեզ, 4 թեստերի օգնությամբ համոզվել, թե ինչ կախարդական հնարավորություններով են օժտված Ձեր աչքերը։

1. «Կույր» մարզի որոնում

Մարդու աչքը ունի մի յուրահատկություն։ Այսպես, իրար կողք դասավորված առարկաները կարող են տարօրինակ կերպով անհետանալ տեսադաշտից։ Եկեք փորձենք։

Ձեր առջև կարմիր խաչ է և կապույտ կետ։ Փակում ենք ձախ աչքը և աջով նայում միայն խաչին։ Ընդ որում կողային տեսողությամբ դուք տեսնում եք նաև կետը։ Իսկ հիմա սկսում ենք դանդաղ մոտենալ էկրանին։ Ինչ-որ մի պահ, դուք կնկատեք, որ կապույտ կետն անհետանում է։

2. Ռեցեպտորներով խաղ, կամ մնացորդային պատկերներ

Մարդու աչքերն ունեն 3 տեսակի ռեցեպտորներ՝ կարմիր, կանաչ և կապույտ։ Երբ մարդն երկար նայում է գունավոր պատկերին՝ ռեցեպտորները սկսում են հոգնել։ Եվ լուսանկարի կտրուկ սև սպիտակով փոխարինման ժամանակ, ռեցեպտորները չեն հասցնում ադապտացվել։ Արդյունքում հայտնվող լուսանկարը Ձեզ նույնպես կթվա գունավոր։ Այդ երևույթը կոչվում է մնացորդային պատկերներ։

Թեստն անցնելու համար, անհրաժեշտ է մի քանի վայրկյան նայել լուսանկարի կենտրոնում գտնվող կետին, իսկ հետո հայացքը ուղղել սև սպիտակ լուսանկարին։ Ավելի դիտարժան կարող եք տեսնել ներքևում բերված տեսանյութում։

3. Աչքի երակները

Հաջորդ փորձարկման համար, վերցրեք թղթի կտոր։ Կենտրոնում մի փոքր անցք բացեք, և պահեք թուղթը վառ սպիտակ համակարգչային էկրանի դիմաց։

Նայեք ուղիղ անցքի միջից և թեթև ցնցեք թուղթը։ Որոշ ժամանակ հետո, դուք պետք է տեսնեք սև ցանցեր կազմող գծեր, ինչպես ծառի տերևներում։ Դրանք հենց Ձեր աչքի երակներն ու անոթներն են՝ ավելի ճիշտ դրանց շողքը։

4-neobychnyh-testa-dlya-glaz_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3

4. Որ աչքն է գերակայում

Ամեն մեկս ունենք գերակայող աչք, որն ունի ավելի լայն տեսանելիության մարզ։ Հայտնի է, որ մարդկանց 80%-ի մոտ գերակայող աչքը աջն է։

Իսկ հիմա սկսենք թեստը։ Ձեռքի ափերը միացրեք այնպես, որպեսզի ստացվի եռանկյունի։ Ընտրեք որևէ առարկա, որը գտնվում է ձեզնից մեկ մետր հեռավորության վրա և նայեք այդ առարկայի վրա եռանկյունու միջով։ Փակեք աջ աչքը, իսկ հետո ձախը։

4-neobychnyh-testa-dlya-glaz_a87ff679a2f3e71d9181a67b7542122c

Գերակայող աչքը առարկան կտեսնի ամբողջությամբ, իսկ ոչ գերակայողը՝ միայն դրա մի մասը։

Իսկ հիմա առաջարկում ենք տեսանյութ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag