fbpx

Ֆեն-Շույ ամուսնական զույգերի համար։ Ինչպես դասավորել ննջարանը, որպեսզի պահպանվի կիրքն ու խուսափեք դավաճանություններից

Ֆեն-Շույի մասնագետները պնդում են, որ անկողնու վարդագույն սպիտակեղենը կօգնի ամուսիններին պահպանել սերը, իսկ ննջարանում հայելիների բացակայությունը՝ կանխում է դավաճանությունները։ Ընտանեկան երջանկության և բարեկեցության համար պայքարում՝ բոլոր միջոցներն էլ արդարացված են։ Այդ պատճառով, եթե նույնիսկ դուք արմատական իրատես եք և չեք հավատում նմանատիպ «հիմարություններին», այնուամենայնիվ խորհուրդ ենք տալիս լսել այս խորհուրդները։

Ցանկանո՞ւմ եք, որպեսզի Ձեր ընտանիքում միշտ տիրի սերն ու կիրքը։ Փորձեք վերափոխել ամուսնական ննջարանը Ֆեն-Շույ օրենքներին համապատասխան։

Ահա թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները.

Խորհուրդ 1. Օգտագործում ենք դեկորի զույգ տարրեր

Երկու մոմակալը, երկու ծաղկամանը կամ երկու ճենապակե արձանիկը լցնում են ննջարանը սիրային իմաստով և ցուցադրում են, որ տարածությունը պատկանում է երկուսին։

Խորհուրդ 2. Ձեռք ենք բերում անկողնու վարդագույն սպիտակեղեն

Ուզո՞ւմ եք երկար տարիներ պահպանել սերը։ Այդ դեպքում ամուսնական մահճակալի համար օգտագործեք վարդագույն սավաններ և այդ երանգի այլ անկողնային պարագաներ։

Խորհուրդ 3. Բարձերը երկուսն են, իսկ ներքնակը՝ մեկը

Անպայման ստուգեք, որպեսզի Ձեր ներքնակը լինի ամբողջական։ Համաձայն Ֆեն-Շույի՝ դա կօգնի ամուսիններին խուսափել վեճերից։ Իսկ ահա բարձերը կարող են լինել երկուսը։

Խորհուրդ 4. Ննջարանից դուրս ենք հանում ջրով լի բոլոր տարողությունները

Ձեր ննջարանում չպետք է լինի ջրով լի և ոչ մի տարրա։ Համարվում է, որ ջրային տարերքը սառեցնում է հարաբերությունները և հանգցնում կիրքը ամուսինների միջև։ Այնպես որ ոչ մի ձկներով լի ակվարիում կամ ծաղիկներով ծաղկաման։

Խորհուրդ 5. Հանում ենք հայելիները

Լավ կլինի, եթե ննջարանում չլինի ոչ մի արտացոլող մակերես։ Բայց եթե դա անհնար է, ապա հայելիները ոչ մի դեպքում չպետք է տեղադրված լինեն մահճակալների դիմաց։ Համարվում է, որ դա խթանում է ամուսնական դավաճանությունները։

Իհարկե վերոնշյալ խորհուրդները չեն կարող համարվել բացարձակ ճշմարտություն՝ հատկապես արևմտյան մտածողությամբ մարդկանց համար։ Սակայն, ինչպես մեզ է թվում՝ փորձել այնուամենայնիվ արժե։ Իսկ միգուցե օգնի՞։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆեն-Շույ ամուսնական զույգերի համար։ Ինչպես դասավորել ննջարանը, որպեսզի պահպանվի կիրքն ու խուսափեք դավաճանություններից
Ինչպես դառնալ լավատես