fbpx

Թեստ. Ինչպիսին եք դուք սիրո մեջ

Նայեք նկարին ու ասացեք, թե ինչ տեսաք առաջին հերթին:

Եթե դուք տեսել եք…

Վան Գոգի դեմքը

Եթե դուք տեսել եք Վան Գոգի դեմքը, ուրեմն դուք սիրո մեջ քմահաճ եք:

Հնարավոր է, ինքնին դուք շատ էմոցիոնալ եք, բայց երբ սիրահարվում եք, դուք դառնում եք քմահաճ ու անհանգիստ, ինչը կարող է ձեր զուգընկերոջը վանել ձեզնից: Ծայրահեղությունների մեջ մի ընկեք ու մի մտածեք, որ, եթե ձեր ընտրյալը ձեզնից գլուխ չի հանում, ուրեմն նա արժանի չէ ձեզ: Բոլորն են ունենում վատ տրամադրություն: Կշեռքի նժարը ձեր կողմը թեքելու փորձը կարող է ձեր զուգընկերոջը հեռացնել ձեզնից:

Քայլող կին

Եթե դուք քայլող կին եք տեսել, սիրո մեջ դուք անհոգ եք ձևանում:

Նախկինում դուք հավանաբար գտնվել եք այնպիսի հարաբերությունների մեջ, որոնցում ձեր զուգընկերը չի կարողացել ընդունել ձեր հոգսերն ու տագնապները: Դրա համար էլ դուք առհասարակ որոշել եք դրանցից ազատվել: Բայց դուք չպետք է թաքցնեք ձեր մտահոգություններն ու վախերը` ձև անելով, թե ամեն ինչ լավ է: Մի վախեցեք կիսվել այն ամենով, ինչ ձեզ վախեցնում կամ անհանգստացնում է, առավել ևս, որ ձեր ընտրյալը հավանաբար գլխի է ընկնում, որ դուք ձևացնում եք:

Հեռվում գտնվող տներ

Եթե դուք հեռվում գտնվող տներ եք տեսել, սիրո մեջ դուք ձևացնում եք, թե պատրաստ եք հիմնավորվել:

Հնարավոր է, որ դուք չեք էլ գիտակցում, թե ինչ եք անում, բայց փաստն ակներև է: Դուք ձեզ այնպես եք պահում, ասես անհագորեն ցանկանում եք ստեղծել ձեր հարմարավետ բույնը ձեր միակ ու անկրկնելի զուգընկերոջ հետ: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, սակայն չափը մի անցեք:

Եթե նա սիրահարվել է մեկ ուրիշի, ով միշտ պատրաստ է արկածների, նա կզարմանա, եթե իր կողքին հայտնաբերի մեկին, ով պառկում է քնելու 20:30-ին շաբաթ օրը, կամ փլվում է հեռուստացույցի առջև` փոխանակ տնից դուրս գա ու մի որևէ արկածի մեջ ընկնի: Դուք կարող եք սեր արտահայտել` մնալով այնպիսին, ինչպիսին որ կաք, և եթե նա իսկապես հենց այն միակն ու անկրկնելին է, նա ձեզ ավելի շատ կսիրի:

Կենտրոնում նստած տղամարդ

Եթե դուք տեսել եք կենտրոնում նստած տղամարդ, սիրո մեջ դուք ներկայանում եք՝ որպես մի մարդ, ով համապատասխանում է իր զուգընկերոջ բոլոր ցանկություններին:

Եթե նա սուշի է սիրում, դուք էլ այն կսիրեք, անկախ այն բանից, ձեզ ձուկ դուր է գալիս, թե ոչ այնքան: Եթե նա ուզում է, որ ինչ-որ մեկն իրեն միանա տեխնիկայի կամ արվեստի մասին դասախոսություններ լսելիս, դուք ուրախությամբ համաձայնում եք գնալ նրա հետ` չնայած այն բանին, որ ձեզ այդ թեմաներից ոչ մեկը հետաքրքիր չէ: Բանն այն չէ, որ դուք չգիտեք, թե ինչ եք ուզում, այլ այն, որ դու անհանգստանում եք այն իմաստով, որ միգուցե ձեր մեջ ինչ-որ բան չի բավականացնում: Սակայն դա հիմար դիրքորոշում է, և ավելին, դուք չեք դա որոշողը:

Եթե ձեր զուգընկերը սիրահարված է ձեր էությանը, անձին, նա չի հասկանա, երբ դուք փորձեք ներկայանալ ոչ այնպիսին, ինչպիսին որ իրականում կաք:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թեստ. Ինչպիսին եք դուք սիրո մեջ
Կյանքի 36 դաս իմաստուններից