Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 փաստ՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանո Ռոնալդուի մասին, որոնք կստիպեն Ձեզ ծափահարել նրան:
-
Չի օգտագործում ալկոհոլ, քանի որ այն իր հոր մահվան պատճառն է դարձել:
- Դաջվածքներ չունի, քանի որ տարեկան 2 անգամ արյուն է հանձնում:
- Ապրել է աղքատ ընտանիքում, բայց մեծ դժվարությամբ գումար է հայթայթել ու շարունակել մարզվել:
- Ընդամանը 19 տարեկան հասակում մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակչին: 21 տարեկան էր, երբ մասնակցեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչին:
- Բարեգործություն է արել Պաղեստինի դպրոցների համար, 3 մլն եվրո է հատկացրել Աֆրիկայի՝ սովից տառապող պետությունների ժողովուրդներին, ավելի քան 2 մլն եվրո նվիրաբերել գլխուղեղի քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը՝ խնդրելով գաղտնի պահել դա:
- Երբեք չի հանձնվել ու կատարել հորը տված խոստումը՝ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (2008 և 2014թթ): 20 տարեկան էր, երբ մահացավ հայրը: Հոր մահից 3 տարի անց առաջին անգամ ճանաչվեց լավագույնն աշխարհում:
-
Այսուհանդերձ, Ռոնալդուն աշխարհի ամենաշատ քննադատվող ֆուտբոլիստն է:
Հրապարակման ներկայացրեց՝ Հովհաննես Վարդանյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]