fbpx

Ֆեյսբուքի պրոֆիլների էջի նոր տարբերակը՝ Facebook Timeline

Facebook սոցիալական ցանցի օգտատերերից շատ շատերը երևի արդեն նկատած կլինեն, որ իրենց պրոֆիլի էջը ամբողջությամբ փոփոխվել է: Առաջին հայացքից այն դարձել է կարծես թե թափթփված, բաժանվել է երկու մասի և այլն և այլն:

Արդեն շատ նամակներ են հավաքվել իմ էլեկտրոնային փոստում, որտեղ բլոգիս ընթերցողները խնդրում են ինձ բացատրել այս նորարարության իմաստը և ինչպես օգտվել դրանից: Չնայած երբեք այսպիսի բաներ չեմ գրել, սակայն կարծում եմ այդքան քանակով մարդուց նամակներ ստանալուց հետո իմ կողմից ճիշտ չէր լինի չանդրադառնալ այս հարցին:

Եվ այսպես. այդ նորարարությունը նոր ֆունկցիա է, որը կոչվում է Facebook Timeline և որը իրենից ներկայացնում է ամբողջությամբ նոր հայացք Ձեր ֆեյսբուքյան պրոֆիլին: Առաջին անգամ այն ներկայացվել է 2011թ. սեպտեմբերին՝ ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի կողմից, F8 կոնֆերանսում: Հենց այդ պահից այն արժանացավ ոչ քիչ քննադատությունների, սակայն շատերի կողմից նաև հիացմունքի:

Ինչպիսի՞ փոփոխություններ է պարունակում այս ֆունկցիայի ներդրումը

Timeline-ի մեջ ներառվում են լուսանկարներ, տեսանյութեր, ստատուսների թարմացումներ, վայրեր, որտեղ Դուք հաճախել եք (Facebook places): Ֆեյսբուքյան նոր պրոֆիլի բաժանված է երկու հիմնական սյունակների՝մեջտեղում գտնվող գծով, որը անցնում է վերևից ներքև և խորհրդանշում է ժամանակի ընթացքը: Օգտվողներին խորհուրդ են տալիս ավելացնել կյանքի այնպիսի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել մինչ Facebook սոցիալական ցանցին միանալը: Ինչպիսի տեսք կունենա այն գործում՝ կարելի է տեսնել ներքևում տեղակայված տեսանյութում:

Facebook Timeline-ը օգտագործում է սեփական ալգորիթմ, որը թույլ է տալիս գնահատել Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունները, որը հնարավոր է նաև ըստ Ձեր ցանկության փոփոխել: Ոչ ցանկալի ցանկությունները հնարավոր է թաքցնել Timeline-ում:

Ինչպես կարծում են շատերը, ֆեհսբուքյան պրոֆիլների նոր էջը դա ամենակտրուկ նորարարությունն է ֆեյսբուքի պատմության ընթացքում, որը լրիվ փոխում է պատկերացումները այն մասին թե ինչպիսին պետք է լինի մարդկանց սոցիալական ցանցի պրոֆիլը:

Facebook Timeline-ի թերությունները

Facebook Timeline-ի հիմնական թերությունը կայանում է նրանում, որ այն փորձում է օգտագործել ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա օգտատերերի մասին: Ֆեյսբուքը ցանկալի է համարում օգտատերերի մասին ավելի մանրամասն ինֆորմացիայի տեղադրումը, որը կարող է անձնական տվյալների գողության պատճառ հանդիսանալ:

Facebook Timeline-ը թեսթային տարբերակով հասանելի է արդեն 2011թ. սեպտեմբերից: Իսկ երբ այն ամբողջությամբ կներդրվի դեռևս հայտնի չէ: Սակայն այն հասանելի կլինի արդեն շատ շուտով բոլոր՝ ավելի քան 800 միլիոն ֆեյսբուքյան օգտատերերին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ֆեյսբուքի պրոֆիլների էջի նոր տարբերակը՝ Facebook Timeline
5 օգտակար կայքեր նրանց համար, ովքեր ուզում են պրոֆեսիոնալ լուսանկարել սովորել