fbpx

Ինչպե՞ս ստուգել արդյո՞ք կոտրված չէ Facebook-ում ձեր անձնական էջը

Ժամանակակից մարդկանց մեծամասնության համար սոցիալական ցանցի պրոֆիլը դեմքի նման մի բան է՝ վիրտուալ «ես»: Այդ պատճառով անձնական հաշվի կառավարումը կորցնելը միշտ սարսափելի կլինի օգտատերերի համար: Բացի նրանից, որ հաքերները կարող են ձեր էջից տարատեսակ սփամեր ուղարկել, նրանք նաև մուտք են ունենում ձեր անձնական նամակներին, լուսանկարներին և այլ ինֆորմացիաներին: Ահա թե ինչպես հեշտությամբ ստուգել՝ արդյո՞ք կոտրված չէ Facebook-ում ձեր անձնական էջը:

Նշաններ, որ ձեր էջը կոտրել են

  • Ձեր անձնական տվյալները, լուսանկարները, գաղտնաբառը և էլեկտրոնային փոստի հասցեն փոխված է:
  • Ինչ-որ մեկը ընկերության հայտեր է ուղարկում և ընդունում մարդկանց, ում դուք չեք ճանաչում:
  • Ձեր հաշվից հաղորդագրություն է ուղարկվել, որը դուք չեք գրել:
  • Ձեր քրոնիկայում հայտնվել են նոր գրառումներ, որոնք դուք չեք հրապարակել:

Ստուգելու համար, թե արդյո՞ք ձեր սոցիալական ցանցի անձնական հաշվից չի օգտվում ևս մեկը՝ մտեք ձեր հաշիվ և սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող փոքրիկ սլաքի վրա: Բացվող մենյույում ընտրեք «Կարգավորումներ»  կետը:

  • Անցեք «Անվտանգություն» բաժին և ընտրեք «Որտեղից եք դուք մտել» կետը:
  • Այստեղ դուք կտեսնեք այն սարքերի ցանկը, որոնցով մուտք է գործվել սոցիալական ցանցի ձեր էջ և դրանց գտնվելու վայրը: Եթե դուք նկատեք որևէ կասկածելի մուտք՝ հնարավոր է, որ ձեզ կոտրել են:

Որպեսզի ժամանակավորապես դուրս շպրտեք հաքերին, սեղմեք աջ կողմում գտնվող «Ավարտել գործողությունը»:

Իսկ ավելի լավ կլինի օգնությամբ դիմել ֆեյսբուքին: Դրա համար անցեք Օգնության կենտրոն և ընտրեք «Ինձ թվում է իմ հաշիվը կոտրված է կամ ինչ-որ մեկը առանց իմ իմացության օգտվում է նրանից» կետը: Ընտրեք «Պաշտպանել հաշիվը» կետը և հետևեք ցուցումներին, որը կհայտնվի բացվող պատուհանում:

Հուսով ենք այս ինֆորմացիան կօգնի, որպեսզի չդառնաք հաքերների զոհը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչպե՞ս ստուգել արդյո՞ք կոտրված չէ Facebook-ում ձեր անձնական էջը
Միայն ուժեղ կանայք կհասկանան կյանքի այս 10 դասերը