Եթե դուք օգտվում եք Facebook Messenger-ից, փորձեք ջնջել այն և կրկին տեղադրել: Ինչո՞ւ: Որպեսզի ծանոթանաք օգտագործման պայմանագրին, որը հավելվածը տեղադրելիս՝ մարդկանց մեծ մասը անտեսում է: Իրականում, նորությունը, որ ուզում ենք ձեզ հաղորդել՝ ամենևին էլ նոր չէ: Այն արդեն 5-7 տարի է ինչ գոյություն ունի:
Երբ մենք բեռնում ենք մեսենջերը, մենք արագ փորձում ենք ավարտել գրանցումը և թույլտվություն ստանալ՝ չկարդալով օգտագործման կանոններն ու պայմանները: Ընդորում, դուք ինքներդ չկասկածելով, թույլ եք տալիս Facebook-ին փաստացիորեն կառավարել ձեր սմարթֆոնը:
Այսպիսով, ըստ Facebook-ի օգտագործման պայմանների, որին մենք բոլորս առանց նայելու համաձայնություն ենք տալիս, մենք թույլ ենք տալիս նրան օգտագործել մեր կոնտակտները, կարդալ հաղորդագրությունները, լուսանկարել, տեսանկարահանել և ձայնագրել «առանց հավելյալ զգուշացման»:
Facebook ընկերությունը դա բացատրում է նրանով, որ այդպիսի «հետաքրքրասիրությունը», այն որ ձայնագրվում է օգտատիրոջ բոլոր տվյալները օգնում են գովազդային ընկերություններին իրենց գովազդները հարմարեցնել յուրաքանչյուր կոնկրետ մարդու հետաքրքրությունների հետ:
Շնորհակալություն իհարկե հոգատարության համար, բայց այդպիսի չափազանց «ուշադրությունը», համաձայնվեք, որ լարվածություն է առաջացնում: Չե՞ք գտնում, որ դա չափազանց է:
Աղբյուրը՝ anonews.co