fbpx

Պաշտոնական պարզաբանում «Երևանյան ՉԹՕ»-ի վերաբերյալ

Նկարի հեղինակ՝ Բիայնա Մահարի

Ինչպես հաղորդում է vesti.ru-ն այդպիսի երևույթ դիտվել է նաև Վրաստանում Ադրբեջանում և նույնիսկ Իսրայելում:

Իսրայելական մասնագետները հակված են այն մտքին, որ նկատված ՉԹՕ-ն դա «Տոպոլ» բալիստիկ հրթիռն է, որի փորձարկումը երեկ կատարեց Ռուսաստանը: Իսրայելական տիեզերագիտության ասոցացիայի ղեկավար Իգալ Պատ-Էլը հայտարարեց, որ ըստ երևույթին հրթիռը դուրս է եկել կառավարումից և մարդիկ նկատել են նրա մնացորդները և վառելիքի այրումը: Այն հասել է 200-300 կմ բարձրության և հենց դա է պատճառը որ այն նկատվել է շատ երկրներում:

Եվ այս տեսակետը հաստատում են նաև Ռուսաստանում: Դա Աստրախանի «Կապուստին Յար» պոլիգոնից բաց թողնված «Տոպոլ» բալիստիկ հրթիռի հետքն է: Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ հրթիռի մեկնարկը ընթացել է բարեհաջող, սակայն հրթիռը ունեցել է մեկնարկման համար բավական տարօրինակ հետագիծ: Սկզբում երկնքում հայտնվել է հետք, որը 10 րոպեյվա ընթացքում պահպանվել է երկնքում ճկված թևերով, այնուհետև հայտնվել է լուսավոր օբյեկտ, որը սպիրրալաձև պտտտվել է իր առանցքի շուրջը, և անհետացել սպիրալաձև հետքով:

(Նկարի հեղինակ՝ Բիայնա Մահարի)


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պաշտոնական պարզաբանում «Երևանյան ՉԹՕ»-ի վերաբերյալ
ՇԱԲԱԹՎԱ ՀՈՐՈՍԿՈՊ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը