fbpx

Facebook-ում հնարավոր է ընկերների հետ միաժամանակ երաժշտություն լսել

Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական բլոգը հայտնում է, որ ցանցում ներմուծվել է մի նոր ֆունկցիա, որի շնորհիվ հնարավոր է միաժամանակ իրական ժամանակում ընկերոջ կամ ընկերների հետ երաժշտություն լսել: Դրա համար հարկավոր է միացնել չաթը մոտեցնել կուրսորը ընկերոջ անվանը և սեղմել Listen with («լսել միասին») (նայի՛ր նկարը): Երգով կիսվել կարող են միայն այն օգտվողները, ովքեր գրանցված են ու օգտվում են առցանց երաժշտական Rdio և Spotify ծառայություններից:

Listen with-ը սեղմելուց հետո օգտվողի ընկերները կլսեն նույն երգը նույն մասից ինչ օգտվողը: Քննարկել երաժշտությունը հնարավոր է հենց նույն չաթում: Ընդ որում օգտվողները կարող են կարգավորել, թե ո՞վ կարող է տեսնել այն թրեքերը, որոնք իրենք են լսում: Նոր ֆունկցիան ներմուծվում է աստիճանաբար և բոլորին հասանելի կլինի մի քանի շաբաթների ընթացքում:

Listen with-ը կդառնա Open Graph ընդլայնված հարթակի (պլատֆորմ) մի մասը, որի մասին հայտարարել էր Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնորեն Մարկ Ցուկերբերգը աշնանը տեղի ունեցած F8 կոնֆերանսում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ում հնարավոր է ընկերների հետ միաժամանակ երաժշտություն լսել
Կկարողանա՞ք պատասխանել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի «միլիոնանոց» հարցերին