fbpx

Ճանապարհ

Այսքան երկար ու ձգձգվող այս ճանապարհը….

Արդեն շատ երկար ժամանակ է ինչ բռնել եմ այս ճանապարհը ու քայլում եմ՝ քայլում անդադար: Հազարավոր կիլոմետրեր եմ կտրել անցել, բայց դեռ նպատակակետին չեմ էլ հասել և նույնիսկ չգիտեմ էլ ինչ է ինձ սպասում այս ճանապարհի վերջում:

Ինչեր ասես և ում ասես, որ չտեսա ես այս ճանապարհին: Հանդիպեցի մարդկանց, որոնք խմբերով քարկոծում էին ինձ, որպեսզի շեղվեմ ճանապարհից, որոշները ուղղակիորեն փորձում էին բռնությամբ հեռացնել ինձ ճանապարհից: Հանդիպեցի նաև այնպիսի մարդկանց, որոնք փորձում էին ավելի հեշտ ուղի ցույց տալ, որը շրջանցում էր ճանապարհին երբեմն հանդիպող փոսերն ու ջրափոսերը: Սակայն ես ոչ մեկին չէի լսում՝ շարժվում էի բռնածս ճանապարհով, անցնելով ցեխերի, ջրափոսերի միջով:

Արդեն 34 տարի է ես քայլում եմ այս ճանապարհով: Հոգնել եմ, բայց չեմ հանձնվում ու անդադար առաջ եմ շարժվում: Բազմաթիվ սխալներ ու բացթողումներ եմ թույլ տվել այս ճանապարհին, բայց էլի առաջ եմ շարժվում: Դեռ որքա՞ն պետք է քայլեմ՝ ես չգիտեմ: Բայց հույս ունեմ, որ մի օր ճանապարհիս կհանդիպեմ այն մեկին, որը նույնպես քայլում է այս ճանապարհով և որը նույնպես գնում է այնտեղ՝ որտեղ և ես: Եվ ճանապարհն այդ մենք կանցնենք միասին, և ճանապարհն այդ էլ չի լինի այդքան ձանձրալի ու միապաղաղ:

34 տարվա ճանապարհ, իսկ հետո՞…

Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ճանապարհ
Առաջինն աշխարհում…