Գլխավոր ՏՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ Facebook-ը դարձավ 10 տարեկան

Facebook-ը դարձավ 10 տարեկան

Facebook birtdayFacebook սոցիալական ցանցը այսօր դարձավ 10 տարեկան:

Այս ժամանակահատվածում Facebook-ը երկար ճանապարհ է անցել՝ անհայտ ուսանողական պրոյեկտից մինչև կայք, որից ամբողջ աշխարհով օգտվում են ավելի քան միլիարդ մարդ:

2004թ. փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը թողարկեց մի կայք thefacebook.com հասցեյով, որի ստեղծման վրա աշխատում էր իր սենյակի հարևանններ Դաստին Մոսկովիցի, Էդուարդո Սավերինի և Քրիս Հյուզի հետ:

Շատերը կարծում են, որ «TheFacebook» անվանումը ընտրված է ոչ պատահականորեն: Դպրոցը, որտեղ սովորել էր Ցուկերբերգը՝ առաջադեմ դպրոց էր: Այնտեղ կար մի ուսանողական մատյան, որտեղ գտնվում էին ուսանողների լուսանկարներն ու հեռախոսահամարները: Այն կոչվում էր «The Photo Adress Book», սակայն ուսանողները այն անվանում էին «The Facebook»՝ «Դեմքերի գիրք»:

Պրոյեկտի թողարկումից անմիջապես հետո, սոցիալական ցանցի նորաթուխ սեփականատերը մնացած ուսանողներին սկսում է առատորեն սփամ ուղարկել՝ առաջարկելով գրանցվել պրոյեկտում: Մարկի վրա ծիծաղում էին, սակայն դա լավ արդյունք տվեց: Պրոյեկտի գոյության առաջին ամսում Ֆեյսբուք էջ հայտնվեց Հարվարդի ամեն երկրորդ ուսանողի մոտ:

1 (2)

2005թ. ընկերությունը որոշեց կրճատել «Thefacebook» անվանումը՝ համարելով, որ «The»-ն նորաձև և հարմար չէ: Երիտասարդ պրոյեկտը ծախսում է 200 000 դոլար երկրորդական շուկայում facebook.com դոմենը գնելու համար: Արդյունքում ընկերությունը գնեց ևս մի քանի նմանատիպ անվանումներով դոմենային անուններ: Օրինակ, 2011թ. Facebook-ը ձեռք բերեց fb.com դոմենը, որը նրանց արժեցավ 8.5 ամերիկյան դոլար:

Աղբյուրը՝ vesti.ru

Загрузка…

կարդացեք նաև

Կանացի 10 սանրվածք, որոնցից սովորաբար տղամարդիկ խենթանում են

Կանայք պատրաստ են չափազանց շատ ժամանակ ծախսել, որպեսզի մազերը իդեալական տեսք ունենան: Սակայն հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում տղամարդիկ այդ գեղեցկության և...

5 ամենահոռացած Կենդանակերպի նշաններ, որոնք փող չեն խնայում իրենց վրա, բայց փոխարենը խնայում են հարազատների վրա

Այս 5 Կենդանակերպի նշանների ներկայացուցիչները ուղղակի պաշտում են փող ծախսել: Բայց դրա հիմնական մասը նրանք ծախսում են իրենց անձի վրա: Խիղճը նրանց չի տանջում,...

Միլիոն տարի՝ և ոչ մի փոփոխություն: Իմաստալից արտ-նախագիծ

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են ժամանակակից մարդիկ տարբերվում հեռավոր նախնիներից, որոնք ապրել են նախնադարում: Թվում է թե մարդկությունը անցել է էվոլյուցիայի երկար ճանապարհ: Պետք...

Յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար երեքական խորհուրդ Տիեզերքից

Կենդանակերպի նշանը մարդուն տալիս է բնավորության յուրահատուկ գծեր, նաև որոշում է նրա ճակատագիրը։ Աստղաբանները յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի համար պատրաստել են երեք կարևոր հաղորդագրություն։ Այս...

11 բան, որ անում է տղամարդը, եթե իր համար թանկ է իր կինը

Հարաբերությունների հոգեբանություն։ Եթե ծանոթությունից անցել է մի քանի օր, պետք չէ շտապել պարզել, թե ինչպես է նա վերաբերվում Ձեզ, և թե ինչ է նա զգում։...