Facebook սոցիալական ցանցը այսօր դարձավ 10 տարեկան:
Այս ժամանակահատվածում Facebook-ը երկար ճանապարհ է անցել՝ անհայտ ուսանողական պրոյեկտից մինչև կայք, որից ամբողջ աշխարհով օգտվում են ավելի քան միլիարդ մարդ:
2004թ. փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը թողարկեց մի կայք thefacebook.com հասցեյով, որի ստեղծման վրա աշխատում էր իր սենյակի հարևանններ Դաստին Մոսկովիցի, Էդուարդո Սավերինի և Քրիս Հյուզի հետ:
Շատերը կարծում են, որ «TheFacebook» անվանումը ընտրված է ոչ պատահականորեն: Դպրոցը, որտեղ սովորել էր Ցուկերբերգը՝ առաջադեմ դպրոց էր: Այնտեղ կար մի ուսանողական մատյան, որտեղ գտնվում էին ուսանողների լուսանկարներն ու հեռախոսահամարները: Այն կոչվում էր «The Photo Adress Book», սակայն ուսանողները այն անվանում էին «The Facebook»՝ «Դեմքերի գիրք»:
Պրոյեկտի թողարկումից անմիջապես հետո, սոցիալական ցանցի նորաթուխ սեփականատերը մնացած ուսանողներին սկսում է առատորեն սփամ ուղարկել՝ առաջարկելով գրանցվել պրոյեկտում: Մարկի վրա ծիծաղում էին, սակայն դա լավ արդյունք տվեց: Պրոյեկտի գոյության առաջին ամսում Ֆեյսբուք էջ հայտնվեց Հարվարդի ամեն երկրորդ ուսանողի մոտ:
2005թ. ընկերությունը որոշեց կրճատել «Thefacebook» անվանումը՝ համարելով, որ «The»-ն նորաձև և հարմար չէ: Երիտասարդ պրոյեկտը ծախսում է 200 000 դոլար երկրորդական շուկայում facebook.com դոմենը գնելու համար: Արդյունքում ընկերությունը գնեց ևս մի քանի նմանատիպ անվանումներով դոմենային անուններ: Օրինակ, 2011թ. Facebook-ը ձեռք բերեց fb.com դոմենը, որը նրանց արժեցավ 8.5 ամերիկյան դոլար:
Աղբյուրը՝ vesti.ru