Հաճախ սիրահար զույգերը բարկանում են միմյանց վրա, բղավում և դա պատճառ է դառնում նրանց բաժանման, սակայն իրականում կարող է պարզվել, որ այդ բարկությունը մենք ուղղակի ճիշտ չենք հասկացել և բաժանման ոչ մի պատճառ էլ չկար։ Եվ այսպես, եթե ես բարկանում եմ, ապա…
Եթե ես բարկանում եմ քեզ վրա, դա բոլորովին չի նշանակում, որ ես չեմ սիրում քեզ։ Հակառակը՝ դա նշանակում է, որ դու ինձ չափից մոտ ես կանգնած և դու ինձ համար կարևոր ես։
Եթե ես բարկանում եմ, դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ բաժանվել քեզանից։ Դա նշանակում է, որ ես փնտրում եմ շփման եզրեր, որպեսզի ամեն ինչ պարզեմ։ Եթե ես բարկանում եմ, դա չի նշանակում, որ իմ հետ անհնար է խոսել։
Եթե ես բարկանում եմ, ես դառնում եմ ավելի պարզ և իմ նպատակները դառնում են ավելի հասկանալի։
Եթե ես բարկանում եմ, դա բոլորովին չի նշանակում, որ ես ցանկանում եմ վնասել քեզ։ Դա նշանակում է, որ ես ցանկանում եմ պայմանավորվել, նախքան մենք կսկսենք մեկմեկու ցավեցնել։
Եթե ես բարկանում եմ քեզ վրա, դա չի նշանակում, որ դու վատն ես։ Դա նշանակում է, որ դու արել ես մի բան, որը ինձ դուր չի գալիս և ես ցույց եմ տալիս դա։
Եթե ես բարկանում եմ, դա չի նշանակում, որ ես վատն եմ։ Դա նշանակում է, որ ես գիտեմ իմ սահմանները և որոնք են իմ նպատակները։
Եթե ես բարկանում եմ՝ դա չի նշանակում որ պետք է ավելի ու ավելի բարկանամ։ Դա նշանակում է , որ կանգ կառնեմ այն պահին, երբ դու կսկսես ինձ լսել։
Եթե ես բարկանում եմ քեզ վրա, դա չի նշանակում, որ ես չեմ հարգում քեզ։ Դա նշանակում է, որ ես հավատում եմ, որ դու կդիմանաս ինձ։ Ես փորձում եմ գտնել այնպիսի բառեր և գործողություններ, որոնք առավելագույնս կարտահայտեն իմ զգացմունքները։
Եթե ես բղավում եմ՝ դա նշանակում է, որ իմ մեջ բազմաթիվ զգացմունքներ են կուտակվել, այլ ոչ թե այն պատճառով, որ ես ցանկանում եմ ճնշել և նվաստացնել քեզ։ Եթե ես բղավում եմ քո ներկայությամբ, դա չի նշանակում, որ ես բղավում եմ քեզ վրա։
Եթե սիրում եք մեկմեկու, ապա ավելի լավ է զսպեք Ձեր բարկությունը, իսկ եթե զսպելն ինչ-ինչ պատճառներով անհնար է, այնպես արեք, որպեսզի չվիրավորեք սիրելիին։