Ինտուիցիան հաճախ մեզ հետ խոսում է մարմնական զգացողությունների միջոցով: Եթե ուշադրություն դարձնեք նրա հուշումներին, կարող եք բարելավել ձեր կյանքը, խուսափել վտանգներից և, ինչպես ասում են, «բռնել հաջողության պոչից»: Սակայն հաճախ մենք անտեսում ենք այդ ազդանշանները՝ համարելով, որ բանականությունն ու տրամաբանությունն ավելի կարևոր են:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Անձնային աճի հայտնի բլոգի հեղինակ @monknotion-ը առանձնացրել է չորս կարևոր ազդանշաններ, որոնց միշտ արժե ուշադրություն դարձնել․ դրանք կօգնեն ձեզ պաշտպանել ինքներդ ձեզ, ընդունել ճիշտ որոշումներ և նույնիսկ գտնել սեր։
1. Հաճելի հուզմունք նոր հնարավորության կապակցությամբ
Ներքին ձայնը մեզ զգուշացնում է ոչ միայն վտանգների մասին, այլև ուղղորդում է դեպի ինչ-որ լավ բան: Եթե հանկարծ զգում եք ոգևորության ալիք և հաճելի հուզմունք՝ մտածելով որևէ նոր հնարավորության մասին (օրինակ՝ գնալ որևէ կրթական դասընթացի, ընդունել աշխատանքը փոխելու առաջարկը կամ մեկնել որևէ կոնկրետ վայր), ապա այն միանշանակ արժե օգտագործել:
«Հաճելի հուզմունքը ինտուիցիայի հաղորդման ձևն է, որ այս հնարավորության մեջ կա մի բան, որը ռեզոնանսում է մեր խորքային «ես»-ի հետ։ Թույլ մի տվեք տրամաբանությանը համոզել ձեզ հրաժարվել այն բանից, ինչը ձեր հոգու խորքում ճիշտ եք համարում»:
Մի մտածեք չափազանց երկար, մի վերլուծեք: Վստահեք ձեր զգացողությանը․ այն իզուր չի առաջացել:
2. Զգացողություն, որ ձեզ ինչ-որ բան սպառնում է
Ինտուիցիան հաճախ զգուշացնում է մեզ վտանգի կամ մեր ջանքերի անօգտակարության մասին, բայց, ցավոք, հաճախ մենք դա անտեսում ենք:
Իհարկե, կասկածամիտ մարդկանց համար «իրենց վստահելը» դժվար է: Չափազանց հարուստ երևակայությունը հաճախ սարքում է ճանճից փիղ և ստիպում մեզ անհանգստանալ ամեն առիթով: Իսկ անհանգստացնող մտքերը ստիպում են մեզ հրաժարվել օգտակար հնարավորություններից, ծանոթություններից և փակվել մեր պատյանում:
Սակայն կան միջոցներ, որոնցով կարելի է տարբերել ինտուիցիայի հուշումները երևակայությունից: Պարզապես պետք է ուշադիր հետևել ձեր զգացողություններին՝ առանց շտապելու գնահատել և եզրակացություններ անել:
-
Ինտուիտիվ հուշումները հաճախ ուղեկցվում են ներքին հանգստության և պարզության զգացումով, նույնիսկ եթե զգուշացնում են վտանգի մասին: Դա ներքին հանգիստ ձայն է, որն առանց գոռալու ուղղորդում է ձեզ: Այն կարող է ասել վստահ «Ոչ» կամ պարզապես «Չէ, չեմ ուզում»: Մինչդեռ ֆոբիաները սովորաբար առաջացնում են քաոսային և մոլուցքային մտքեր:
-
Ինտուիցիան հաճախ հիմնված է շրջապատից ստացվող նուրբ ազդանշանների անալիզի վրա, որոնք ընկալվում են մեր ենթագիտակցության կողմից, բայց չեն նկատվում գիտակից մտքի կողմից: Ամենապարզ օրինակը՝ զրուցակցի ժեստերը չեն համապատասխանում նրա խոսքերին, և արդյունքում մենք ինտուիտիվ չենք վստահում նրան: Ֆոբիաներն ու երևակայությունը, հակառակը, հազվադեպ են հիմնավորված փաստերով և հաճախ գնում են ծայրահեղությունների, երբ մարդը հորինում է «իսկ եթե» սցենարներ, որոնք իրական հիմք չունեն:
Հենց այդ պատճառով հոգեթերապևտ Լոգան Քոհենը TikTok-ում խորհուրդ է տալիս ինքներդ ձեզ հարցեր տալ ՝ «Ինչպե՞ս է այս միտքը համապատասխանում իրականությանը։ Արդյո՞ք այն չափազանց հեռու չէ իրականությունից։ Ինչո՞ւ կարող էինք մենք այդպես մտածել»:
-
Ի վերջո, ինտուիտիվ հուշումները սովորաբար կարճաժամկետ են: Դրանք գալիս են որպես հանկարծակի լուսավորում, և եթե դրանց ուշադրություն չդարձնեք, արագ անհետանում են: Ի տարբերություն դրանց՝ անհիմն վախերն ու երևակայությունը հակված են «մնալ» գիտակցության մեջ և կրկնվել նորից ու նորից, հաճախ ուժեղանալով ու դառնալով ավելի վախեցնող:
3. Մեզ ձգում է դեպի որևէ մարդ
Կյանքում երբեմն հանդիպում են մարդիկ, որոնց մենք ձգվում ենք, ինչպես մագնիսով: Պատճառը կարող է լինել նրանց հմայքը և անձնական հատկությունները, բայց երբեմն նրանց մեջ կարծես առանձնահատուկ ոչինչ չկա:
Կարդացեք նաև՝ Ինտուիցիայի 10 հուշում, որոնք երբեք չպետք է անտեսել
Ուշադրություն դարձրեք ձեր ինտուիցիային և փորձեք ավելի մոտիկից ծանոթանալ այդ մարդու հետ: Հնարավոր է, որ նա պետք է մտնի ձեր կյանք և ձեզ տա կարևոր դաս, ուղղորդի ինչ-որ ճանապարհով կամ դառնա մտերիմ ընկեր կամ ձեր ողջ կյանքի սերը:
«Ձեզ կոնկրետ մարդկանց է ձգում ոչ պատահականորեն։ Նրանց հետ հանդիպումների համար հատուկ պատճառներ կան։ Նույնիսկ եթե դա միայն ակնթարթային հանդիպում կամ ժամանակավոր հարաբերություն է, դրանք ունեն հատուկ իմաստ․ Տիեզերքը ցանկանում է, որ դուք միմյանց հետ շփվեք»:
4. Զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ
Ներքին ձայնը հաճախ զգուշացնում է մեզ խնդիրների մասին, նախքան դրանք կզգանք ֆիզիկական կամ հոգեբանական անհարմարության տեսքով: Ուշադրություն դարձրեք այնպիսի ազդանշաններին, ինչպիսիք են սրտխառնոցը, լարվածությունը, սրտի արագացումը, էներգիայի պակասը կամ քրտնարտադրությունը:
Սա կարող է նշան լինել, որ ինչ-որ բան պահանջում է ձեր ուշադրությունը․ լինի դա պոտենցիալ վտանգավոր հիվանդության սկիզբ, շփում թունավոր մարդու հետ կամ մասնակցություն ռիսկային և անշահավետ նախագծում:
«Ավելի շատ վստահեք ձեր մարմնին, — եզրափակում է @monknotion-ը։ — Այն իմաստուն է»: