fbpx

Երջանիկ հարաբերությունների 4 կանոն կամ 4 «Չ»-ի օրենքը

Երջանիկ հարաբերությունների համար գոյություն ունե՞ն արդյոք որոշակի կանոններ: Իհարկե, և մենք ցանկանում ենք պատմել դրանց մասին Ձեզ: Այդ կանոնները կօգնեն Ձեր հարաբերություները դարձնել ներդաշնակ և երջանիկ:

Չքննադատել

Բոլորովին, ոչ մի ձև և երբեք ու ոչ մի դեպքում։ Դիտողությունները չեն ոգեշնչում։ Դրանք կտրում են թևերը, ճնշում նախաձեռնողականությունը, մարում էներգիայի և ցանկության կրակը։ Դիտողություն անելով՝ Դուք բռնում եք ծնողի դիրքորոշում, իսկ այդ դիրքորոշումը սկզբունքորեն չի կարող ոգևորել։ Քանի որ քննադատող ծնողը միշտ այդպես է վարվում անհնազանդ երեխայի հետ։ Եթե Դուք չեք ուզում Ձեր տղամարդուն վերածել համառ և անօգնական երեխայի, մի՛ քննադատեք։  Ստեղծագործել և ցանկանալ մարդ կարող է իր բնական մանկական «Ես»–ի վիճակում։ Բնական երեխան անկանխատեսելի, մտքերով և արարքներով չսահմանափակված արարած է։  Քննադատությունը սեղմում է մտածելակերպը և արգելակում զարգացումը։ Անգամ  կառուցողականը։ Եվ առհասարակ դիտողություն անելը Ձեր խնդիրը չէ, թող ամեն մեկը հարաբերությունների համակարգում զբաղվի իր գործով։ Շեֆը մատնանշում է սխալները, կինը՝ ոգեշնչում։  Դուք չեք ուզում չէ՞, որ հակառակը լինի։

Չմեկնաբանել

Ո՞րն է նախորդից տարբերությունը։ Եղե՞լ է, որ ամուսինը փորձում է սարքել վարդակը և ձեզ խնդրում է պահել լապտերը կամ գործիքները, և Դուք, հետաքրքրությունից դրդված, սկսում եք հարցեր տալ կամ առաջարկներ հնչեցնել։ Մի՛ արեք այդպես, երբեք։ Նման մեկնաբանությունները քննադատությունից տարբերվում են միայն մատուցման ձևով, բայց իրականում կասկածում եք նրա տաղանդի, ունակությունների և հմտությունների մեջ։

Չբղավել

Դա անգամ չի էլ քննարկվում, դա աքսիոմ է, որն ուղղակի պետք է ընդունել։ Ոչ թե ուղղակի չբղավել ուրիշների ներկայությամբ, այլ առհասարակ չբղավել։ Այն ամենն, ինչ Դուք ուզում եք ասել, կարելի է ասել հանգիստ, այդպես լսելի դառնալու շանսերն ավելի մեծ են։ Դե էլ չասած, որ բղավելիս դուք զայրացած ուսուցչուհու եք նման, որն, անխոս, սխրանքների չի ոգեշնչում։

Չվերահսկել

Այդ խնդիրը շատ կանանց համար ամենաբարդն է։ Ձեր թվացյալ անմեղ հարցը, թե. «Որտե՞ղ ես», իրականում ստուգում է։ Եվ անգամ քողարկված չէ։ Ես հավատում եմ, որ Դուք չեք վերահսկում ամուսնուն, և բոլորովին էլ դա նկատի չունեիք, ուղղակի Դուք կարծում էիք, որ նա աշխատավայրում է, այնինչ ճանապարհին լսվող աղմուկը Ձեզ ստիպեց հարցնել, թե որտեղ է նա։ Հավատում եմ, քանի որ ես ինքս էլ եմ ինձ այդպես խաբում։  Իսկ իրականում դա վերահսկողություն է։ Ինչու՞ է ինձ համար այդքան կարևոր իմանալ, թե որտեղ է իմ ամուսինը, եթե նա ասել է, որ աշխատավայրում է։ Միգուցե նա գործով ինչ–որ տեղ է գնում։ Արդյոք վերահսկողության տակ անվստահություն չի թաքնված։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Երջանիկ հարաբերությունների 4 կանոն կամ 4 «Չ»-ի օրենքը
Ինչո՞ւ ենք վատն ավելի լավ հիշում, քան լավը