fbpx

Ահա թե ինչպես է վարվում յուրաքանչյուր Կենդանակերպի նշան, երբ թաքուն սիրահարվում է Ձեզ

Ահա թե ինչպես է վարվում յուրաքանյրուր Կենդանակերպի նշան, երբ թաքուն սիրահարվում է Ձեզ.

Խոյ

Նա աշխատում է առաջընթացի վրա։ Նա շատ հետաքրքրված է Ձեր կյանքով և տալիս է բազմաթիվ հարցեր։ Դուք կզգաք, որ դուք՝ նրա հետաքրքրությունների հիմնական օբյեկտն եք։ Երբ Խոյը սիրահարվում է, նա ցանկանում է ամեն ինչ իմանալ Ձեր մասին։ Նրա մտադրությունները ակնհայտ են և կռահելու կարիք չկա։

Ցուլ

Նա կստուգի Ձեզ, եթե տարված է Ձեզանով։ Դա կարող է Ձեզ շփոթեցնել, որովհետև Ցուլը կարող է համադրել ծաղիկներով և նվերներով գեղեցիկ սիրատածումը՝ Ձեր հանդեպ օտարացած վարքի հետ։ Բայց թույլ չտաք Ձեզ շփոթեցնել, ուղղակի Ցուլը այդպիսով փորձում է պաշտպանել իր սիրտը ցավից։

Երկվորյակ

Նա ակնհայտ և անշրջելի կերպով սիրահարված է Ձեզ։ Նա չի կարողանում թաքցնել իր զգացմունքները, երբ գործը հասնում է ռոմանտիկային։ Նա շատ է կապվում իր կրքի և սիրո օբյեկտին, և հենց այդ պատճառով կայծը Ձեր հարաբերություններում շատ երկար չի մարի։ Եթե դուք կասկածում եք, որ Երկվորյակները տարված են Ձեզանով, ամենայն հավանականությամբ՝ հենց այդպես էլ կա։

Խեցգետին

Նա կփորձի ստիպել Ձեզ ժպտալ։ Երբ նա տարված է՝ նա զգույշ է։ Խեցգետինը՝ շատ էմոցիոնալ նշան է, նա շատ պինդ է սիրում և շատ է անհանգստանում իր կապվածության առումով։ Նա շատ է ցանկանում համոզվել, որ իրեն ցավ չեն պատճառի, բայց նույն ժամանակ ոչինչ չի կարողանում անել իր էմոցիաների հետ։ Երբ Խեցգետինը Ձեզ շատ ժամանակ է հատկացնում, ցանկանում է լինել Ձեր կողքին և անում է ամեն ինչ, որպեսզի ապահովի Ձեր հարմարավետությունը և երջանկությունը, նա՝ խելագարի պես սիրահարված է Ձեզ։

Առյուծ

Երբ նա սիրահարվում է, նա սկսում է հովանավորել իր սիրո օբյեկտին։ Առյուծը հայտնի է իր ուռճացված էգոով, բայց երբ սիրահարվում է, ցանկանում է ամբողջությամբ Ձեզ պատկանել։ Եթե դուք դեռևս պատրաստ չեք լուրջ հարաբերություններին, նա կանի ամեն ինչ, որպեսզի ցույց տա, որ դուք իրենն եք՝ օրինակ, շրջապատող մարդկանց կասի, թե որքան երջանիկ է Ձեզ հետ կամ բոլորի մոտ կփորձիր գրկել Ձեզ։

Կույս

Նա իրեն պահում է այնպես, կարծես ոչ մի կերպ իրեն չեք հետաքրքրում։ Կույսը շատ զգույշ է մարդկանց հետ, երբ վստահ չէ, արդյո՞ք անվտանգ է հարաբերությունների մեջ մտնել նրանց հետ և հենց այդ պատճառով էլ ձևացնում է իբր իր համար մեկ է։ Որքան «սառն է» Կույսը Ձեր հանդեպ, այնքան մեծ է հավանականությունը, որ նա Ձեզ սիրահարված է։ Մի անհանգստացեք այդ առումով, ժամանակի ընթացքում նա կբացվի Ձեր առաջ։

Կշեռք

Նա կդառնա անվճռական։ Կշեռքները՝ մեծ ռոմանտիկներ են, նրանք միշտ պահպանում են հավասարակշռությունը և հանգստությունը։ Երբ նրանք սիրահարվում են՝ նրանց աշխարհը գլխիվայր շուռ է գալիս։ Հենց այդ պատճառով նրանք շատ զգույշ են և փորձում են ամեն ինչ ծանրութեթև անել, նախքան իրենք իրենց թույլ կտան իսկականից սիրել։

Կարիճ

Նա նվիրված է և գաղտնապահ։ Նա կարող է թվալ օտարացած և սառը, սակայն հոգու խորքում նա ուղղակի շփոթված է և խելագարվում է, որ դուք կարող եք հանդիպել ուրիշի հետ, կամ որ դուք հետաքրքրված չեք իրենով։ Կարիճը հայտնի է սիրելի մարդկանց հանդեպ իր շան նման հավատարմությամբ, այդ պատճառով իրեն լավագույն կերպով չի դրսևորում ծանոթության և հարաբերությունների միջանկյալ փուլում։

Աղեղնավոր

Նա անընդհատ ցանկանում է որևէ բան անել Ձեզ հետ։ Ձեզ սիրահարված Աղեղնավորը կփորձի Ձեզ հետ հանգստյան օրերին ճանապարհորդություն պլանավորել և ցուցադրել գեղեցիկ վայրեր, որոնք դուք երբեք չեք տեսել։ Նա կփորձի պարզել, արդյո՞ք դուք կարող եք լինել իր զուգընկերը ճանապարհորդություններում, քանի որ դա իր մեծագույն կիրքն է։ Որքան շատ բան է նա ցանկանում զգալ Ձեզ հետ, այնքան նա հետաքրքրված է Ձեզանով։

Այծեղջյուր

Նա ապագայի վերաբերյալ հարցեր է տալիս Ձեզ։ Այծեղջյուրը սիրում է պլաններ մշակել և հետևել դրանց։ Նրան դուր չի գալիս գտնվել անորոշության մեջ և նա չի հետաքրքրվի հարաբերություններով, եթե հասկանում է, որ դրանք ոչնչի չեն բերելու։

Ջրհոս

Նա ավելի շատ Ձեզ  է ժամանակ հատկացնում, քան իր նպատակներին հասնելուն։ Ջրհոսը տարված է իր աշխատանքով, այդ պատճառոբ, եթե նա ամբողջությամբ կենտրոնացած է Ձեզ վրա, դուք կհասկանաք, որ նա սիրահարված է Ձեզ։ Եթե նույնիսկ նա ասում է, որ չի կարող իրեն թույլ տալ լինել հարաբերություններում՝ հետևեք նրա գործողություններին՝ դրանք ավելի խոսուն են, քան յուրքանչուր բառ։

Ձկներ

Նա Ձեզ կնվիրի հուզիչ և զգացմունքային բանաստեղծություններ և երգեր։ Երբ Ձկները սիրահարվում են՝ նրանք ստեղծագործական վերելք  և ոգեշնչում են ապրում։ Եվ դուք, հավանաբար, կնկատեք դա անմիջապես։ Դուք կիմանաք նրա զգացմունքների մասին, որովհետև դուք կհանդիսանաք նրա մուսան։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե ինչպես է վարվում յուրաքանչյուր Կենդանակերպի նշան, երբ թաքուն սիրահարվում է Ձեզ
6 բան, որ մատնում է սրտակեր կնոջը