fbpx

Երազների գաղտնիքը. ի՞նչ է տեղի ունենում քնած ժամանակ մարդու հոգու հետ

Շատ մարդիկ մոռանում են իրենց երազները անմիջապես արթնանալուց հետո, սակայն հոգեբանները վաղուց արդեն ապացուցել են, որ դրանք կարող են մեծ նշանակություն ունենալ։ Ի շնորհիվ երազների ճիշտ մեկնաբանման, կարելի է խոսել ձեր պրոբլեմների, վախերի, հոգեբանական վիճակի մասին։ Երազներում կարելի է գտնել մեզ հուզող հարցերի պատասխաններ և նույնիսկ գուշակել ապագան։

09e2e4c08b2facf8f189caca60ab27d2

Հնդկացիները կարողանում էին մեկնաբանել երազները ոչ պակաս, քան ժամանակակից հոգեթերապևտներն ու բժիշկները։ ԱՄՆ տարածքի բնիկ ժողովուրդների համար երազները միշտ էլ եղել են նրանց մշակույթի կարևորագույն տարրերից մեկը։ Նրանք մանկուց իրենց երեխաներին սովորեցնում էին հիշել երազները բոլոր մանրամասնություններով, որպեսզի հետագայում կարողանային օգտագործել երազների միջոցով ստացված գիտելիքները և ավելի լավ կարողանային ճանաչել սեփական ներքին աշխարհը։

3b88990db7dffe359bd2cfe60ff90fcb

Հնդկացիները հավատում են, որ քնած ժամանակ հոգու մի մասը լքում է մարմինը։ Նրանք կարծում են, որ յուրաքանչյուր մարդ ունի երեք հոգի։ Առաջին հոգին՝ էգոն է, այն արտահայտվում է շնչառությամբ։ Երկրորդ հոգին՝ մարմինն է, որն արթուն ժամանակ մարդուն էներգիա և կյանք է տալիս։ Եվ վերջապես երրորդ հոգին՝ ազատ հոգին է, որը լքում է մեր մարմինը, երբ մենք քնած ենք։ Այն ժամանակ, երբ մնացած երկուսը քնած են՝ նա շրջագայում է այլ տարածություններով և աշխարհներով։ Այստեղ նա կարող է բացել ապագայի շղարշը և կոնտակտի մեջ մտնել այլ հոգիների հետ։

a27e3f0172e92acc4ae5edb208992313

Հնդկացիների փիլիսոփայության մաս է կազմում նաև այն, որ ամբողջ աշխարհը՝ մի մեծ երազ է։ Այդ պատճառով նրանց համար երազների աշխարհը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական աշխարհը։ Ոգիներն ու հոգիները, որոնք պաշտպանում են մեզ, կարող են շփվել մեզ հետ երազներում։ Նրանք հաճախ ուղարկում են մեզ նախաղգուշացումներ սիմվոլների և նշանների տեսքով։

Երազների աշխարհը՝ դա գոյության մեկ այլ մակարդակ է։ Նրանում մենք կարող ենք ավելի խորը հասկանալ ինքներս մեզ և նույնիսկ կանխագուշակել ապագան։ Այդ պատճառով շատ կարևոր է հիշել երազները և փորձել հասկանալ դրանք։ Եթե մենք վերաբերվենք երազներին այնպես, ինչպես դրան վերաբերվում են հնդկացիները՝ դրանից կարող են մեծ օգուտ քաղել մեզ համար։

Ըստ higherperspectives.com-ի նյութերի

Թարգմանությունը՝ Mediamag.am


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երազների գաղտնիքը. ի՞նչ է տեղի ունենում քնած ժամանակ մարդու հոգու հետ
Կյանքից հոգնած ստիշոկ