Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. Խոհեր, Մեջբերումներ

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի. Խոհեր, Մեջբերումներ

Ներկայացնում ենք Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ստեղծագործություններից խոհեր և մեջբերումներ.

Դատիր ինքդ քեզ: Դա ամենադժվար բանն է: Ինքդ քեզ դատելը շատ ավելի դժվար է, քան՝ ուրիշներին: Եթե կարողանաս ճիշտ դատել քեզ, նշանակում է, իսկապես իմաստում ես:

Աշխարհում չափազանց շատ են այն մարդիկ, ում ոչ ոք չի օգնել արթնանալ:

Ամեն մարդու մահվան հետ անհայտ աշխարհ է մեռնում:

Յուրաքանչյուրից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է բանական լինի:

Միայն նյութական բարիքների համար աշխատելով՝ մենք մեզ համար բանտ ենք կառուցում:

Հանուն ինչի՞ ատենք միմյանց. բոլորս նույն բանի համար ենք, միևնույն մոլորակն է մեզ տանում, մենք նույն նավի անձնակազմն ենք:

Եթե աստղերը վառվում են, նշանակում է դա ինչ-որ մեկին պետք է:

Անհեթեթ մոլորակ, անհեթեթ խնդիրներ, անհեթեթ լեզու: Գուցե ինչ-որ տեղ կա աստղ, ուր պարզապես ապրում են:

Անապատը գեղեցիկ է, որովհետև այնտեղ  ինչ-որ տեղ, ջրհոր կա թաքնված:

Այնքան թաքուն վայր է արցունքների աշխարհը:

Յուրաքանչյուր մարդ պետք է իր մեջ փնտրի կյանքի իմաստը: Այն չեն հայտնաբերում, այլ ձևավորում են:

Դու պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես:

Քո վարդի վրա ծախսած ժամանակն է, որ քո վարդն այդքան կարևոր է դարձնում քեզ համար:

Սիրելի ծաղիկը  նախ և առաջ հրաժարումն է մյուս բոլոր ծաղիկներից:

Երբ առավոտյան արթնանում, լվացվում, քեզ կարգի ես բերում, կարգի բեր նաև քո մոլորակը:

Միայն սիրտն է սրատես: Ամենակարևորն աչքերով չես տեսնի:

Եթե սիրում ես մի ծաղիկ՝ միակը, որի նմանը չկա միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա, այդքանը բավական է. նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ ասում ես ինքդ քեզ. «Ինչ-որ տեղ՝ այնտեղ, ապրում է իմ ծաղիկը»:

Հրապարակման ներկայացրեց՝ Ժաննա Հովհաննիսյանը 

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]

Հարապարակիր քո նյութը

Загрузка…

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների 10 սկզբունքները

Բնավորությունների տեսակների բազմազանության հետ մեկտեղ, յուրաքանչյուր Կենդանակերպի նշան ունի իր չբարձրաձայնվող օրենքների և սկզբունքների հավաքածուն։ Ընդհանրացված և հումորային տարբերակով դրանք այսպիսի տեսք ունեն. Խոյ 1․Ավելի լավ...

Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հնդիկ մոդելների և դերասանուհիների ԹՈՓ-5

Հնդկուհիները օժտված են յուրահատուկ և վառ արտաքինով։ Հենց այդ պատճառով էլ շատ աղջիկներ ընտրում են նորաձևության և կինոյի աշխարհը։ Նրանք դառնում են բազմատեսակ գեղեցկության...

Թեստ-կանխատեսում։ Ի՞նչ կսովորեցնի ձեզ կյանքը

Ինչ-որ ունակություններ մեզ ժառանգաբար են փոխանցվում, որոշ բաներ էլ մենք ինքներս ենք սովորում։ Կան որակներ, որոնք մենք ձեռք ենք բերում՝ շնորհիվ մեր կենսափորձի։ Թե ի՞նչ...

«Աստվածային նախախնամություն». Եռացող յուղով լի կաթսայում մեդիատացիա անող վանականը պայթեցրել է համացանցը

Թայան վանականը որոշել է ապացուցել իր հավատքի ուժը և ցույց տալ Աստվածային նախախնամությունը։ Նա աղոթում էր՝ նստած եռացող յուղի մեջ։ Վանականի արարքը բուռն քննարկման...

Ինչո՞ւ են մուսուլմանուհիները դիմահարդարվում միայն տանը: Իսկ դուք գիտեի՞ք

Գրավիչ և խնամված տեսք՝ յուրաքանչյուր կնոջ բնական պահանջն է: Բոլոր կանայք էլ ցանկանում են իրենց գեղեցկուհի զգալ՝ անկախ տարիքից և կարգավիճակից: Եվ ժամանակակից կոսմետիկ...