Ալբերտ Էյնշտեյնի այս մտքերը ձեր կյանքին իմաստություն կավելացնեն։
1. Համընկումների միջոցով Աստված պահպանում է անանունությունը….
2. Ամենագեղեցիկը, որ մենք կարող ենք զգալ, դա գաղտնիության զգացողությունն է: Այն յուրաքանչյուր արվեստի և գիտության աղբյուրն է: Նա, ով երբեք չի ապրել այդ զգացողությունը, նա, ով երբեք կանգ չի առել և չի մտորել համակված երկչոտ խանդավառությամբ՝ նման է մահացածի և աչքերը նրա փակ են…
3. Ձգտեք ոչ թե հաջողության հասնելուն, այլ նրան, որպեսզի ձեր կյանքը իմաստ ունենա…
4. Հնարավոր չէ լուծել պրոբլեմը նույն մակարդակում, որում առաջացել է այն: Պետք է գտնվել ավելի բարձր այդ պրոբլեմից՝ բարձրանալով ավելի բարձր մակարդակ:
5. Մարդկանց սովորեցնելու միակ խելամիտ միջոցը դա նրանց օրինակ ծառայելն է:
6. Գոյություն ունի երկու անվերջ բան՝ տիեզերքը և հիմարությունը, չնայած տիեզերքի առումով ես այդքան էլ վստահ չեմ:
7. Ես չգիտեմ ինչ զենքով կկռվեն 3-րդ համաշխարհային պատերազմում, բայց ես գիտեմ, որ 4-րդ-ում կկռվեն քարերով և փայտերով:
8. Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Բայց ահա հայտնվում է մի անուս, որը չգիտի որ դա անհնար է: Եվ հենց նա էլ կատարում է հայտնագործություն:
9. Մարդը կարողանում է ապրել միայն այն ժամանակ, երբ կարողանում է գերազանցել ինքն իրեն: