fbpx

Եգիպտական տորթ: Այս բաղադրատոմսը Ձեզանից կխնդրեն բոլոր հյուրերը

Այս համեղ տորթի բաղադրատոմսը Ձեզանից կխնդրեն բոլոր հյուրերը:

Բաղադրիչները

Խմոր

  • 3 սպիտակուց
  • 2.5 ճ․գ․ շաքարավազ
  • 1/2 ճ․գ․ ալյուր
  • 50գ աղացած ընկույզ (հունական կամ պնդուկ)

Պատրաստում ենք երեք գունդ, այսինքն նշված բաղադրիչները վերցնում ենք 3 անգամ և թխում ենք ամեն մի գունդը առանձին ֆորմայի մեջ:

Կրեմ

  • 10 դեղնուց
  • 10 ճ․գ․ շաքարավազ
  • 5 ճ․գ․ ալյուր
  • 2 փաթեթ վանիլային շաքարավազ
  • 350 մլ կաթ
  • 170 գ սերուցքային կարագ

Խրթխրթան հավելում

  • 350 մլ սերուցք
  • 200 գ շաքարավազ
  • 120 գ կտրտած հունական ընկույզ կամ պնդուկ

Պատրաստման եղանակը

1. Կրեմ․ խառնում ենք դեղնուցները, շաքարավազը, ալյուրը, վանիլային շաքարավազը և կաթը: Կրակի վրա արագ խառնելով հասցնում ենք խառնուրդը գրեթե եռալու աստիճանի: Անմիջապես եռալուց առաջ, հանում ենք կրեմը կրակից և շարունակում խառնել ևս 2 րոպե:Սառեցնում ենք: Կտրատում ենք կարագը կտորներով և ավելացնում կրեմի մեջ: Միքսերով խառնում ենք մինչև միատարր զանգվածի ստացումը:

2. Մինչև կրեմը կսառչի, զբաղվենք գնդերով: Խառնում ենք սպիտռակուցը՝ ստանալով խիտ փրփուր, ավելացնում ենք շաքարավազ և կրկին ծառնում մինչև փրփուրը դառնա փայլուն:

3. Ավելացնում ենք ալյուր և ընկույզը, զգուշորեն խառնում մինչև միատարր զանգվածի ստացում: Տեղավորում ենք խմորը թղթով ծածկված կամ հատակին յուղ քսած ֆորմայի մեջ: Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում 170oC-ում մոտ 20 րոպե: Սառեցում ենք:

4. Հալեցնում ենք շաքարավազը կաթսայի մեջ, մի փոքր կարամելիզացնում ենք այն: Անմիջապես լցնում ենք թխելու թղթի վրա:

5. Շաքարավազը արագ կսառչի: Ծածկում ենք այն երկրորդ թղթով և ճզմելով մանրացնում գրդնակով: Բայց չպետք է փոշիացնել, քանի որ այն պետք է խրթխրթան շերտ ստեղծի:

6. Խրթխրթան հավելում․ Հարում ենք սերուցքը մինչև խիտ պիկեր: Խառնում ենք սերուցքը կարամելիզացված շաքարի և կտրատած ընկույզի հետ:

7. Ամեն բլիթի վրա քսում ենք 1/3 եփած կրեմը:

8. Կրեմի վրա լցնում ենք խրթխրթան հավելումը: Եվ այդպես կրկնում ենք ևս երկու անգամ՝ գունդ, եփած կրեմ, խրթխրթան հավելում:

9. Վերջում տորթի շուրջբոլորը քսում ենք խրթխրթան հավելում, վրան ցանում ընկույզ և վայելում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Եգիպտական տորթ: Այս բաղադրատոմսը Ձեզանից կխնդրեն բոլոր հյուրերը
Իսկ դուք գիտեի՞ք ինչու է մեր քթի և վերին շրթունքի միջև ակոսիկ