fbpx

Դուք գիտե՞ք ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ճուտիկների համար: Պատասխանը Ձեզ շատ կզարմացնի

Ներկայացնում ենք Ձեզ հետաքրքրաշարժ պատմություն, թե ինչպես է արծիվը հայր ընտրում իր ճուտիկների համար:

Նա մի հետաքրքիր բան է անում: Էգ արծիվը կոտրում է ճյուղի մի կտոր և կտուցով բռնելով այն՝ բարձրանում է շատ վեր, դեպի երկինք: Այդպես նա գրավում է արու արծիվների ուշադրությունը: Հետո նա ներքև է նետում ճյուղը և դիտում, թե որ արծիվը բոլորից շուտ կբռնի ճյուղը: Նրա շուրջը պտտվող արծիվներից մեկը, հաստատ հասցնում է բռնել այն: Նա ճյուղի հետ բարձրանում է էգ արծվի մոտ և շատ զգույշ կտուցից կտուց փոխանցում ճյուղը: Հետո էգ արծիվը կրկին նետում է ճյուղը և դիտում, կրկին կբռնի՞ արդյոք արու արծիվը ճյուղը: Եվ այդպես շատ անգամներ, մինչև նա չհամոզվի, որ կարող է վստահել արուին:

Արծիվները բույն են հյուսում բարձր ժայռերի վրա: Այդպես նրանք պաշտպանում են ճուտիկներին գիշատիչներից: Նրանց բույնը կազմված է ճյուղերից և երկուսի փետուրներից: Ճուտիկները լույս աշխարհ են գալիս շատ թույլ: Ծնողները նրանց հերթականությամբ ծածկում են իրենց մարմնով: Ծածկում են արևի ճառագայթներից, անձրևներից և քամիներից: Կերակուր և ջուր են բերում: Ճուտիկները մեծանում են իդեալական պայմաններում: Նրանց մոտ ի հայտ են գալիս փետուրներ, ամրանում են թևերն ու պոչը:

Եվ այդ ժամանակ ծնողները հասկանում են, որ ժամանակն է․․․

Արծիվը կտուցով սկսում է հարվածել բույնին, որպեսզի այնտեղից դուրս թափվեն բոլոր փետուրները: Այդպես մնում է միայն ճյուղերից բաղկացած չոր կմաղքը: Ճուտիկների համար այնտեղ արդեն այդքան էլ հարմարավետ չէ, ծնողներն արդեն չեն պաշտպանում նրանց: Այդ ժամանակ մայրը ձուկ է բերում և բույնից մոտ հինգ մետր հեռավորության վրա սկսում է կտցահարել այդ ձկանը: Սոված ճուտիկները սկսում են դուրս գալ բույնից:

Նրանք կատարում են շարժում, որը երբեք չէին կատարի, եթե ծնողները շարունակեին նրանց դայակություն անել:

Նրանք սկսում են սողալ իսկ հետո ընկնել բույնից: Իսկ թռչել նրանք չգիտեն: Եվ նրանք կտրուկ սկսում են ընկնել դեպի անդունդ: Եվ այստեղ հայրը (նա, ով այդքան անգամներ բռնել էր ճյուղը) մեծ արագությամբ նետվում է ճուտիկի ետևից և բռնում նրան մեջքով, չթողնելով ճուտիկին ջախջախվել: Նա դեպի բույն է բարձրացնում ճուտիկին, իսկ վերջինս կրկին սողալով դուրս է գալիս բույնից և կրկին ընկնում: Եվ ամեն ինչ կրկնվում է շատ անգամներ: Արու արծիվը կրկին ու կրկին բռնում է ճուտիկին: Արծիվների մոտ ճուտիկները երբեք չեն ջախջախվում:

Ընկնելու ինչ-որ պահին փոքրիկ արծիվը սկսում է թևերով շարժումներ անել, որը նախկինում երբեք չէր արել: Նա սկսում է թռչել:

Այդպես արծիվները սովորեցնում են իրենց ձագուկներին թռչել, ծնողները սկսում են վերցնել ձագուկին իրենց հետ և ցույց տալ այն վայրերը, որտեղ ձուկ կա: Այդպես փոքրիկ ճուտիկները սկսում են ապրել:

Սա շատ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես է պետք մեծացնել և դաստիարակել երեխաներին: Հիշեք այն մասին, թե որքան կարևոր է ձուկ չհրամցնել երեխային այն դեպքում, երբ նա ինքուրույն կարող է որսալ այն: Իզուր չէ, որ էգը ընտրում է արուին նետելով ճյուղը: Առանց ստուգման կընտրես անփույթ հայրիկ, իսկ հետո երեխաներդ փորձանքի մեջ կհայտնվեն․․․ Արծիվներն առանց այն էլ քիչ ճուտիկներ ունեն՝ ընդամենը մեկը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 23 assessment, среднее 4.48 из 5 )
MediaMag
Դուք գիտե՞ք ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ճուտիկների համար: Պատասխանը Ձեզ շատ կզարմացնի
Վատ կարման շտկելու 5 եղանակ