fbpx

Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը

logoՀուլիսի 27-ին Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը: Այն հանդիսանում է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի Երևանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաև մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը մոբայլ լուծումների հանդեպ:

ecaHack Yerevan 2013-ի կազմակերպիչներն են Google Developer Group Armenia-ն, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:
Հաքաթոնին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար պետք է այցելել միջոցառման պաշտոնական կայքը` http://eca.hackathon.am:

Գրանցումը տևելու է մինչև հուլիսի 10-ը: Այնուհետև միջոցառման կազմակերպիչների ու միջազգային ժյուրիի կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը և կընտրվեն լավագույնները` ընդհանուր թվով 10 թիմ, յուրաքանչյուր թիմում առավելագույնը երեք մասնակից, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու հուլիսի 27-ին Երևանում կայանալիք հաքաթոնին:

Ընտրված մասնակիցների համար հուլիսի 10-ից հետո կկազմակերպվեն խորհրդատվական հանդիպումներ ներկայացված ծրագրերը կատարելագործելու համար:

Հուլիսի 27-ի առավոտյան թիմերը կհավաքվեն mLab ECA-ի գրասենյակում, որտեղ պետք է հաքաթոնի 12 ժամվա ընթացքում աշխատեն իրենց նախագծերի վրա, իսկ օրվա վերջում պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը՝ հնարավորինս պատրաստ վիճակում:

Հաքաթոնի ընթացքում մասնակիցները կարող են ստեղծել իրենց ծրագրերը ինչպես 0-ական վիճակից, այնպես էլ շարունակելով նախկինում ստեղծված ծրագրերը, եթե դրանք դեռևս չեն հրապարակվել ինտերնետային ոչ մի աղբյուրում: Մասնակիցները պետք է առաջարկեն ծրագրեր, որոնք օգտակար և հետաքրքիր կլինեն ամբողջ աշխարհում:
ecaHack Yerevan-ի ավարտին մասնակիցները 5 րոպեանոց դեմո-ցուցադրությամբ կներկայացնեն իրենց ծրագրերը, որից հետո ժյուրիի անդամները կորոշեն հաղթող թիմին: Հաղթող թիմը հոկտեմբերին Բուխարեստում կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին և հնարավորություն կունենա ստանալու մրցանակներ՝ Alcatel One Touch-ի և այլ հովանավորների կողմից, ինչպես նաև կմասնակցեն Droidcon Bucharest միջոցառմանը, որը Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրավորողների համաեվրոպական կոնֆերանս է:

Թիմի բոլոր անդամները Alcatel One Touch-ի կողմից կստանան Android օպերացիոն համակարգով աշխատող նորագույն բջջային հեռախոսներ, ինչպես նաև կստանան հնրավորություն հյուրընկալվել mLab ECA-ի ինկուբացիոն սենյակում. օժանդակություն, որպեսզի կատարելագործեն ու լավագույն տեսքի հասցնեն իրենց ծրագիրը և հիմնեն սեփական կազմակերպություն:

Միջոցառման հատուկ հյուրն է լինելու Google Mountain View-ի աշխատակից Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը (Adam Mathias Bittlingmayer), ով միջոցառման նախորդ օրը երեկոյան mLab ECA-ի գրասենյակում կունենա Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրերի մոնետիզացման վերաբերյալ ելույթ, որին կարող են մասնակցել ոչ միայն հաքաթոնի մասնակիցները, այլև բոլոր հետաքրքրված անձինք:

Հաքաթոնի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ստեղծած ծրագրերը ներկայացնել նաև ուկրաինական Happy Farm Business Incubator-ի ներկայացուցիչներին և ընտրվելու դեպքում ստանալ մինչև 75.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում՝ ծրագիրը միջազգային շուկայում ներկայացնելու համար:

Հաքաթոնի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական կայք՝ http://eca.hackathon.am:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Երևանում կկայանա ecaHack Yerevan 2013-ը
Ճեպընթաց ժամանակն ու դանդաղաշարժ կյանքը