Նայելով մարդկանց դեմքին, մանավանդ գեղեցիկ սեռի գեղեցիկ ներկայացուցիչներին, շատ դժվար է պատկերացնել, որ այդ դեմքի վրա բնակվում են բազմաթիվ կենդանի օրգանիզմներ: Մանրադիտակով բավական խոշորացման դեպքում այդ գեղեցիկ դեմքերը վեր են ածվում «բնակավայրերի», որոնք լի են կյանքով:
Ըստ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտաշխատողների, յուրաքանչյուր մարդու դեմք, առանց բացառության, մշտական բնակավայր է միկրոսկոպիկ ութոտանի Demodex folliculorum և Demodex Brevis տեսակի տիզերի համար:
Այս ութոտանիների իրենց կյանքի մեծ մասը անց են կացնում մազապարկերում և սնվում են ճարպով, որը արտադրում է մարդու մաշկը: Միկրոսկոպիկ այս տիզերը լքում են իրենց բնակավայրը միայն գիշերները:
Demodex folliculorum և Demodex Brevis-ները բնակեցնում են մարդու դեմքը դեռևս նրա կրծքով կերակրվելու ժամանակ: Այս տեսակի տիզերը Homo Sapiens-ի «հավատարիմ» ուղեկիցներն են, որոնք ապրում են մեր մաշկի վրա, դեռևս այն ժամանակներից, երբ մարդը նոր-նոր լքում էր Աֆրիկան:
Հետաքրքրական է նաև, որ «Belly Button Biodiversity» ծրագրի շրջանակներում կատարված առաջին հետազոտությունների ընթացքում մարդու պորտում հայտնաբերվել են գիտությանը անհայտ 662 տեսակի (շտամ) բակտերիա: