Ո՞վ չի ուզում հայացք նետել դեպի ապագա։ Երևի այդպիսիք չկան։ Իր կյանքի ընթացքում յուրաքանչյուր մարդ գոնե մի պահ մտորել է, թե ինչպե՞ս նա կփոխվի, ինչպիսի՞ տեսք կունենա 20-30 տարի հետո։
Պարզվում է այժմ մասնակիորեն կարելի է ստանալ այդ հարցի պատասխանը։ «20 տարի անց» կայքի շնորհիվ այժմ յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա նա ապագայում։
Իրականում արդյունքը բավական հետաքրքրական է ստացվում։ Բայց այնուամենայնիվ մասնակիորեն։ Մի կողմից այս ծառայությունը կարող է օգնել չվախենալ ծերանալուց, ծերությունից, իսկ մյուս կողմից՝ ցույց տալ, որ մեր ապրելակերպից է կախված շատ բաներ։
Այո, որոշ առումներով կայքի տեխնոլոգիան կարող է ոչ կատարյալ թվալ, բայց դա հոգ չէ։ Վերջիվերջո սա ընդամենը խաղ է և պետք չէ այն չափից շատ սրտին մոտ ընդունել։