fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՊՈԵԶԻԱ Պետրոս Դուրյան - Տրտունջք

Պետրոս Դուրյան – Տրտունջք

Է՜հ, մնաք բարով, Աստւած եւ արեւ,
Որ կը պլպլաք իմ հոգւոյս վերեւ…
Աստղ մ’ալ ես կե՛րթամ յաւելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթէ ո՛չ անբիծ
Եւ թշւառ հոգւոց անէծք ողբագին,
Որք թռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՜ւ արմատ՝
Յաւելուն զէնքերն ու զարդերն հրատ…:
Այլ, ո՜հ, ի՞նչ կըսեմ… շանթահարէ զի՛ս,
Աստւա՜ծ, խոկն հսկայ, փշրէ հիւլէիս,
Որ ժպրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի…:
Ողջո՜յն քեզ, Աստւած, դողդոջ էակին,
Շողին, փթիթին, ալւոյն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգւոյս,
Ամպ տւիր աչացս, հեւք տւիր սրտիս,
Ըսիր մահւան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ, ինձ կեանք մը պահած ես ետքի,
Կեանք մ’անհուն շողի, բոյրի, աղօթքի.
Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մէջ համր անշշունջ,
Այժմէն թո՛ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլւիմ անւանդ մռնչեմ անդադար,
Թող անէծք մ՚ըլլամ քու կողդ խրիմ,
Թող յորջորջեմ քեզ «Աստւած ոխերիմ,
Ո՜հ, կը դողդոջեմ, տժգոյն եմ, տժգո՜յն,
Փրփրի ներսս դժոխքի մ՚հանգոյն…:
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մէջ սեւ,
Թափելու մօտ չոր աշնան մէկ տերեւ…:
Ո՜հ, կայծ տւէ՛ք ինձ, կայծ տւէ՛ք, ապրի՜մ…
Ի՜նչ, երազէ վերջ գրկել ցուրտ շիրի՜մ…
Այս ճակատագիրն ի՜նչ սեւ է, Աստւա՛ծ,
Արդեօք դամբանի մրուրո՞վ է գծւած…:
Ո՜հ, տւէ՛ք հոգւոյս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ւ’ապրիլ ու ապրիլ.
Երկնքի աստղե՛ր, հոգւոյս մէջ ընկէ՛ք,
Կայծ տւէ՛ք, կեա՛նք ձեր սիրահարին հէք:
արունն ո՛չ մէկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժպիտ մ’ինձ չե՛ն տար:
իշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն յար կուլայ, խուզարկէ վհեր:
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար Նա դրաւ այդ լուսին.
Եւ մահամերձն ալ կուզէ երկու բան,
Նախ՝ կեա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վրան:
Իզո՜ւր գրեցին աստղերն ինծի «սէ՜ր»,
Եւ իզո՜ւր ուսոյց բուլբուլն ինձ «սիրել»,
Իզո՜ւր սիւքեր «սէ՜ր» ինձ ներշնչեցին,
Եւ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Իզո՜ւր թաւուտքներ լռեցին իմ շուրջ,
աղտնապահ տերեւք չառին երբե՜ք շունչ,
Որ չխռովին երազքս վսեմ,
Թոյլ տւին, որ միշտ զնէ երազեմ,
Եւ իզո՛ւր ծաղկունք, փթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցս խորան…
Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են…
Աստուծոյ ծաղրն է աշխարհ ալ արդէն…:

կարդացեք նաև

Կենդանակերպի ամենաէգոիստ նշանները

Ահա հենց այստեղ էլ կիմանանք ճշմարտությունը․․․ Խոյ Խոյերն էգոիզմի արքաներն են: Նրանք ամեն հարցում իրենց շահն են փնտրում: Սա չի նշանակում, որ նրանք լիովին չարամիտ մարդիկ...

ԹԵՍՏ․ Դուք բազմագիտակ չեք, եթե չպատասխանեք թեստի թեկուզ 7/10 հարցերին

Սիրելի գիտակներ ահա ևս մեկ թեստ, որ կազմել ենք հատուկ Ձեզ համար: Ձեր թանկարժեք ժամանակից տրամադրեք 1-2 րոպե և փորձեք անցնել տարբեր ոլորտներին վերաբերող...

Նույնիսկ ամենաուժեղ մարդը հոգնում է ուժեղ լինելուց և ընդմիջման կարիք ունի

Նույնիսկ առավել համառ մարդը հոգնում է ուժեղ լինելուց, քանի որ այդ ուժը նրան չի տրվել ի ծնե: Նա սովորել է այսպիսին լինել, բախվելով բազմաթիվ...

ԹԵՍՏ․ Եթե պատասխանեք այս բոլոր հարցերին, ապա դուք իսկապես բազմագիտակ մարդ եք

Իսկ դուք կկարողանա՞ք պատասխանել բոլոր հարցերին․ *ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ թեստում առկա է մեկ սխալ՝ «Էթիլային սպիրտի ֆորմուլա» - ճիշտ տարբերակն է՝ «Էթիլ սպիրտի բանաձև»: Աղբյուրը՝ entertrain.1in.am Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում...

Տղամարդիկ խոստովանել են, թե կանանց մեջ ինչն է նրանց անմիջապես գրավում

12 տղամարդ կիսվել են, թե կոնկրետ կնոջ մեջ ինչն է նրանց գրավել: 1. «Նրա տեսքը և ժպիտը: Պարզապես այն, թե ինչպիսի տեսք ուներ նա երկար ամառային...