fbpx

Դուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինել

Կարդացեք և կիսվեք ընկերների հետ:

Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է. Երբ անհրաժեշտ է ինչ-որ կարևոր բան կամ նվազագույն ջանք պահանջող բան անել, լինի մտավոր թե ֆիզիկական, չգիտես թե ինչու սկսում եք «կպչել» YouTube-ի տեսանյութերին, ինչպիսին է օրինակ «10 զվարճալի փաստեր կատուների մասին» կամ անում եք ամեն ինչ, ինչը ձեզ շեղում է հրատապ խնդրից՝ հետաձգելով դրա իրականացումը մինչև վերջին պահը:

Ընկերները ձեզ անվանում են «ծույլ», և դուք հոգու խորքում համաձայն եք նրանց հետ, քանի որ դա տեղի է ունենում պարբերաբար: Բայց դուք պետք է իմանաք մի շատ կարևոր բան: Դա ծուլություն չէ: Հնարավոր է, որ դուք ունեք քրոնիկ տխրություն, անհանգստություն կամ նույնիսկ ընկճվածություն:

Սա կոչվում է հետաձգում. գործողության միտումնավոր հետաձգում: Երբ հետաձգում եք, ոչ միայն խղճի խայթ եք զգում, այլև փորձում եք խուսափել անխուսափելիից: Արդյունքում, միևնույնն է անում եք այն, ինչ հետաձգում էիք երկար ժամանակ, բայց շտապ և առանց մոտիվացիայի:

Ըստ հոգեբան Ֆուկսի Սիրորիսի, մարդիկ ընկնում են քրոնիկ հետաձգումների իռացիոնալ ցիկլի մեջ՝ բացասական զգացմունքները հաղթահարելու անկարողության պատճառով, որոնք նրանց մոտ առաջացնում են որոշակի առաջադրանքներ:

Այլ կերպ ասած, հետաձգումը սկսվում է վատ տրամադրության պատճառով: Երբ ձեր վրա կուտակվում են գործեր, որոնք ընդհանրապես ցանկություն չկա կատարել, դուք զգում եք ձանձրույթ, անհանգստություն, անապահովություն, հիասթափություն, կարոտ, զզվանք, դեպրեսիա և այլն:

Իհարկե, դա մեծապես կախված է առաջադրանքից: Օրինակ՝ հարկավոր է հոգնեցուցիչ զեկույց ներկայացնել ձեր վերադասներին. ինքնաբերաբար կարծում եք, որ ցանկացած այլ գործունեություն ավելի հետաքրքիր կլինի: Բայց դուք չեք կարող մերժել, ուստի ժամանակը լրացնում եք ինչով պատահի`վերջում թողնելով զեկույցը:

Թվում է, թե հետաձգումը օգնում է հաղթահարել բացասականը: Բայց, փաստորեն, խուսափելով բացասական հույզերից, դուք արդյունքում ձեզ ավելի վատ եք զգում: Հետաձգումը զգացմունքների խնդիր է, այլ ոչ թե արտադրողականության; այսինքն, խոսքն այն չէ, որ ծույլ եք և պետք է ավելի կազմակերպված լինեք, այլ որ պետք է սովորեք, թե ինչպես կառավարել ձեր հույզերը:

Գտեք մի գործողություն, որը կօգնի ձեզ ազատվել բացասական զգացողություններից՝ առանց վնասելու աշխատանքը: Յուրաքանչյուր ոք պետք է այս որոշումը կայացնի իր համար՝ պատասխանները գտնելով իր մեջ:

Եվ ձեզ մի համարեք ծույլ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինել
Հոգեբանական ԹԵՍՏ. Ի՞նչ որակներ է ճառագում ձեր ԱՈւՐԱՆ: Անցեք թեստը և պարզեք