fbpx

Դուք կհաղթահարեք

Ձեր կյանքում եղել են իրավիճակներ, որոնք որ կարծում էիք չեք կարող հաղթահարել։ Բայց այնուամենայնիվ դուք հաղթահարել եք…

Ձեր կյանքում եղել են պրոբլեմներ, որոնք, ինչպես դուք էիք մտածում,  չեք կարողանա լուծել։ Բայց այնուամենայնիվ դուք լուծել եք։

Ձեր կյանքում եղել են կորուստներմ որոնց հետ, ինչպես դուք էիք կարծում, չեք կարողանա համակերպվել։ Բայց այնուամենայնիվ դուք համակերպվել եք։

Դուք այսօր այստեղ եք ավելի ուժեղ, ավելի խելացի, մեծ փորձով և գիտելիքներով՝ այդ ամենի արդյունքում։ Չնայած ճանապարհը հեշտերից չէր, սակայն դուք այն հաղթահարեցիք։

Իհարկե դժվարություններ են սպասվում նաև առջևում և հնարավոր է հենց այս պահին դուք անցնում եք կյանքի շատ դժվար մի փուլ։ Այդ պատճառով արժի ժամանակ առ ժամանակ ետ նայել և հիշել՝ նույնիսկ այն ժամանակ, երբ մտածում էիք, որ դուք դա չեք հաղթահարի՝ դուք հաղթահարեցիք։

Եվ հնարավոր է, հիշելով այդ մասին, կհասկանաք, որ չկա որևէ պատճառ կասկածելու սեփական ուժերին։ Չէ՞ որ ինչ մարտահրավեր էլ որ նետի ձեզ կյանքը, դուք դա կհաղթահարեք։

Եվ այժմ ամենակարևորը՝ դուք կհաղթահարեք։

Հեղինակ՝ Ռալֆ Մարսթոն


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դուք կհաղթահարեք
Կնոջ խառնվածքն ըստ ծննդյան ամսի